Կարծիք

04.10.2019 15:19


Եթե գազի սակագնի հարցով որևէ դրական տեղաշարժ լիներ, կարծում եմ՝ Փաշինյանը արդեն լայվով տեղեկացրած կլիներ

Եթե գազի սակագնի հարցով որևէ դրական տեղաշարժ լիներ, կարծում եմ՝ Փաշինյանը արդեն լայվով տեղեկացրած կլիներ

Հայաստանում տեղի ունեցած ԵԱՏՄ գագաթնաժողովից անցել է մի քանի օր, սակայն հանրությանը այդպես էլ չիրազեկվեց, թե ինչ հստակ արդյունքներ արձանագրվեց այդ հավաքից:

Բացի «փայլուն հարաբերություններից», «աննախադեպ պատմական հանդիպումներից» ու «մարշուտկայի մեջ սելֆիից» որևէ լուրջ ձեռքբերման մասին մինչ այս որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա:

Փոխարենը՝ Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերվող հարցեր:

Բաքվի և Մոսկվայի միջև կնքվել է համագործակցության 10 համաձայնագիր նաև էներգետիկ ոլորտի վերաբերյալ:

1.5 տարի հայ-ռուսական հարաբերություններում չի կարող խոսք գնալ լավ հարաբերությունների ու երկկողմ դինամիկ զարգացումների մասին: Փոխարենը՝ այսօր հասարակության հետաքրքրող թիվ մեկ հարցը՝ գազի սակագնի հարցն է:

Դատելով Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական կեցվածքից՝ եթե գազի սակագնի հարցով որևէ դրական տեղաշարժ լիներ, կարծում եմ՝ արդեն լայվով տեղեկացրած կլիներ:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը