Լրահոս

04.10.2019 11:45


Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մայր ու որդու

Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մայր ու որդու

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Opel մակնիշի 32 ԼՕ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշյան 1 փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին։

Փաստի առթիվ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրասվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, և նրանց, մինչ շտապօգության բժիշկների ժամանումը, տեղում թե հոգեբանական և թե բժշկական օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր բնակվում են վրաերթի հարևանությամբ։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը