Բրեստում Լուկաշենկոյին կենդանության օրոք հուշարձան են կանգնեցնելու
Բելառուսի Բրեստի շրջանի ղեկավար Կոնստանտին Սումարը առաջարկել է «գյուղի վերակենդանացման նախագծի շրջանակներում» երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կենդանության օրոք հուշարձան կանգնեցնել։ Այս մասին հաղորդում է «Газета.Ru»-ն։
Սումարը Լուկաշենկոյի նկատմամբ իր հիացմունքն առաջին անգամ չէ, որ արտահայտում է։ Մասնավորապես նրան է պատկանում Բելառուսում հայտնի՝ Լուկաշենկոյին ուղղված նրա դիմումը. «Դուք Աստծուց մի քիչ էլ վերև եք»։
Բրեստի ղեկավարի վարչակազմում հաստատել են, որ զբաղվում են հուշարձանի տեղադրման գործերով, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Բելառուսի նախագահի վարչակազմը Կոնստանտին Սումարի այդ նախաձեռնությանը դեռևս չի արձագանքել։