Լրահոս

13.01.2011 17:26


Ամերիկացի փորձագետ. «Հակամարտությունները Կովկասում կարող են բռնկվել ցանկացած պահի»

ԱՄՆ-ում Նիքսոնի Կենտրոնի գործադիր տնօրեն Պոլ Սանդերսը նշել է, թե ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները հիշեցնում են «զառիկող լեռան գագաթ բարձրացող արգելակազուրկ անսարք մեքենա»։

Նա հայտնել է, որ երկու կողմն էլ դժվարանում է առաջ շարժվել, միևնույն ժամանակ հնարավոր չէ ճանապարհից ետ շրջվել։

Չնայած դրան՝ վերլուծաբանը վստահ է, որ պաշտոնական Վաշինգտոնը և Մոսկվան կկարողանան հաղթահարել հարաբերությունների միջև մեծ դժվարությունները, և դա երկու երկրներին էլ օգուտ կբերի։

Խոսելով Կովկասի «սառեցված հակամարտություններից»՝ Պ. Սանդերսը հայտնել է, որ դրանք կարող են բռնկվել ցանկացած պահի։

-Այդ հակամարտություններից յուրաքանչյուրը դժվար պատմություն ունի, և այդ հարցում կողմերից յուրաքանչյուրն ունի իր վիրավորանքները և մտահոգությունները։ Կովկասի խնդիրների անլուծելիությունը սահմանափակում է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացումը և կենսական չափանիշները։ Ի դեպ, դա վերաբերում է ոչ միայն հակամարտության գոտուն,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը