Դավիթ Տոնոյանը՝ որպես ուսադիրներով մարդ, չի կարող ընկալելի ու ընդունելի լինել Փաշինյանի համար. վերջինս պատրաստվում է նրան ևս պաշտոնանկ անել. «Իրատես»
«Նիկոլ Փաշինյանի համար հաջորդ թիրախը կառավարությունում պաշտպանության նախարարն է։ Դավիթ Տոնոյանը՝ որպես ուսադիրներով մարդ, չի կարող ընկալելի ու ընդունելի լինել Փաշինյանին, և վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, առաջիկայում պատրաստվում է նրան ևս պաշտոնանկ անել։
Սակայն, մեր տեղեկություններով, Տոնոյանի առնչությամբ կա մի մտահոգություն։ Նա ընդունված է գեներալների, հրամանատարների շրջանում, և եթե Տոնոյանը հեռանալուց հետո որոշի քաղաքական կյանքում եղանակ փոխել, բավական տհաճ իրավիճակում կարող է հայտնվել Փաշինյանը։
Այս մտահոգությունն անտեղի չէ, որովհետև, նույն աղբյուրի փոխանցմամբ, որոշ գեներալներ նեղ շրջանակում ասել են, որ կառավարությունում մնացել է միայն մի մարդ, որին նրանք կմիանան, եթե քաղաքական անկանխատեսելի զարգացումներ լինեն։
Ի դեպ, քաղաքական որոշ ուժերի համար ևս Տոնոյանն ընդունելի է։ Իսկ այս հանգամանքին չի կարող Նիկոլ Փաշինյանը հանգիստ վերաբերվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: