Ո՞վ էր կազմակերպել վրացի լրագրողի պրովոկացիան Բաղրամյան 26-ում
Երևանում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, անվտանգության պատնեշը ճեղքած վրացի լրագրողը Մարիամ Մենաբդեն է, ով աշխատում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում, նույն այդ «Ռուսթավի 2»-ում, որտեղ վերջերս Պուտինին հայհոյեցին և աշխարհի վերջին խոսքերը ասացին։
Ռուսթավիի լրագրողը Պուտինին հարցրեց, թե ե՞րբ է Ռուսաստանը կատարելու իր պարտականությունը եւ դուրս գալու օկուպացված տարածքներից:
Նման պրովոկացիան նախագահականում դժվար չէր կանխել, նամանավանդ Ռուսթավիի լրագրողներից լավ բան սպասելը Պուտինի հանդեպ կլիներ մեծ միամտություն, հետևաբար պատասխանատուները լավ իմանալով, որ կարող է նման պրովոկացիոն բան լինել, որը սազական չէ մեր պետությանը և մեր պետության հյուրի նկատմամբ, պետք էին կա՛մ նախապես կանխել, կա՛մ թույլ չտալ, որ նման բան լիներ:
Ստացվում է, որ հավատարմագրում անողները կա՛մ միտումնավոր ուշադրություն չեն դարձրել, կա՛մ այնքան ոչ կոմպետենտ են, որ նույնիսկ չեն մտածել այդ մասին:
Համաձայնեք, որ երկու դեպքում էլ լավ բան չստացվեց:
Բա Վլադիմիր Վլադիմիրովիչին օդանավակայանում բացատրեցի՞ք՝ ով էր բերել Ռուսթավիին նախագահական, թե՞ դա գազի գնի քննարկման ժամանակ կասեք:
Ո՞վ էր կազմակերպել վրացի լրագրողի պրովոկացիան Բաղրամյան 26-ում
Երևանում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, անվտանգության պատնեշը ճեղքած վրացի լրագրողը Մարիամ Մենաբդեն է, ով աշխատում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում, նո ւյն այդ «Ռուսթավի 2»-ում, որտեղ վերջերս Պուտինին հայհոյեցին և աշխարհի վերջին խոսքերը ասացին։
Ռուսթավիի լրագրողը Պուտինին հարցրեց, թե ե՞րբ է Ռուսաստանը կատարելու իր պարտականությունը եւ դուրս գալու օկուպացված տարածքներից:
Նման պրովոկացիան նախագահականում դժվար չէր կանխել, նամանավանդ Ռուսթավիի լրագրողներից լավ բան սպասելը Պուտինի հանդեպ կլիներ մեծ միամտություն, հետևաբար պատասխանատուները լավ իմանալով, որ կարող է նման պրովոկացիոն բան լինել, որը սազական չէ մեր պետությանը և մեր պետության հյուրի նկատմամբ, պետք էին կա՛մ նախապես կանխել, կա՛մ թույլ չտալ, որ նման բան լիներ:
Ստացվում է, որ հավատարմագրում անողները կա՛մ միտումնավոր ուշադրություն չեն դարձրել, կա՛մ այնքան ոչ կոմպետենտ են, որ նույնիսկ չեն մտածել այդ մասին:
Համաձայնեք, որ երկու դեպքում էլ լավ բան չստացվեց:
Բա Վլադիմիր Վլադիմիրովիչին օդանավակայանում բացատրեցի՞ք՝ ով էր բերել Ռուսթավիին նախագահական, թե՞ դա գազի գնի քննարկման ժամանակ կասեք:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից