Դատախազության՝ Աննա Դանիբեկյանի ու Ալվինա Գյուլումյանի հետ կապված դեպքերի կապակցությամբ տրված պարզաբանումները մեղմ ասած ողջամիտ չեն՝ դատախազությունը ներկայացրել է որպես հաստատված փաստեր բացառապես անհայտ հանգամանքներ, բացի այդ կիրառվել է «անձի դեմ» ձևակերպումը, սակայն ևս որևէ կերպ այն չի հիմնավորվել։
Առավել քան փաստարկված է՝ Նարեկ Մութաֆյանի ու Սարգիս Օհանջանյանի նկատմամբ սխալ են կիրառվել և՛ Քրեական օրենսգրքի, և՛ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը, մինչդեռ թե՛ դատավոր Գյուլումյանի, թե՛ դատավոր Բալայանի նույնական պարագաներում առհասարակ հանցակազմի հատկանիշներ չի տեսել։
Դատախազությունը լավ կաներ պատշաճ վերահսկողություն իրականացներ քաղբանտարկյալներ Մութաֆյանի ու Օհանջանյանի նախաքննությունն իրականացնող քննչական մարմնի նկատմամբ իրավախայտառակությունից զերծ մնալու համար՝ նախաքննական գաղտնիքը հավերժություն չէ։
Դադարեցրեք ըստ ճաշակի իրավաբանությունը՝ «Պողոսը» որոշ ժամանակ կծափահարի, բայց դրանից իրավունքի տրամաբանությունը չի փոխվի։
Դադարեցրե՛ք ըստ ճաշակի իրավաբանությունը

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից