Կարծիք

03.10.2019 20:38


2020-ին մեր երկրում մարդահամար է անցկացվելու

2020-ին մեր երկրում մարդահամար է անցկացվելու

2020-ին մեր երկրում մարդահամար է անցկացվելու։ Այսօրվանից մեկնարկել է փորձնական մարդահամարը։ Այն կանցկացվի Արթիկ քաղաքում և Կոտայքի մարզի 4 գյուղերում։

Աշխարհում ընդունված է հավատալ պետությունների անցկացրած մարդահամարների տվյալներին։ Մեր իշխանությունները նախկինում (կարծում եմ հիմա էլ) երկակի ու իրարամերժ սպասումներ ունեին (և ունեն) մարդահամարից։ Մի կողմից «ուզում են», որ բնակչության հնարավորինս մեծ թիվ արձանագրվի (այդպես նրանք կազատվեն արտագաղթի մեղադրանքներից)։

Մյուս կողմից՝ հակառակը։ Որովհետև բնակչության ավելի արձանագրված քանակը բավական շատ մակրոտնտեսական ցուցանիշներ է «փչացնում» (օրինակ՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն), որ երկիրը պակաս հրապուրիչ է դարձնում հնարավոր ներդրումների համար։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը