Մինչ այս պահը որևէ պատգամավոր ԱԺ ամբիոնից չի ներկայացրել հիմնավորում, թե ինչու պետք է Հրայր Թովմասյանը վայր դնի լիազորությունները
Մինչ այս պահը որևէ պատգամավոր ԱԺ ամբիոնից չի ներկայացրել հիմնավորում, թե ինչու պետք է Հրայր Թովմասյանը վայր դնի լիազորությունները։ Նրանց հայտարարություններն ուղղված են ԲՀԿ-ին, թե՝ եկեք-քվեարկեք, ՍԴ դատավորներին, թե՝ կողմ քվեարկեք, որոշները հիշում են անգամ սանիկների գործողությունները, որոնք, կարծեմ, կապ չունեն ՍԴ նախագահի գործունեության հետ։ Շատերն էլ մեջբերումներ են անում Թովմասյանի՝ հոկտեմբերի 2-ի հարցազրույցից։ Հատկապես սա զավեշտ է, որովհետև պատգամավորները որպես հիմնավորումներ բերում են հարցազրույցից հատվածներ, որը եղել է իրենց օրինագիծը ներկայացնելուց 20 օր անց։ Որոշներն էլ հիշում են ՀՀԿ-ի գործունեությունը՝ կոռուպցիա և այլն։
Ելույթ ունեցողներից շատերին, այդ թվում՝ խոսնակի, ես մեր խմբագրությունում անգամ սղագրողի աշխատանք չէի վստահի, իսկ նրանք մեզ են ներկայացնում։

Սնանկություն․․․
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից