Կարծիք

03.10.2019 14:43


Թավշյա հեղաշրջման սիմվոլիկան

Թավշյա հեղաշրջման սիմվոլիկան

Սկսեմ այնտեղից, որ Փաշինյանը Լուսավորի (իլյումինատ) Մարուքյանի հետ դեռ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դաշինք կազմեց, ու այն անվանեցին «Ելք». ինչո՞ւ «Ելք», էկզոթերիկ բացատրությունը (անտեղյակ մասսայի համար մոգոնվածը) այն էր, որ Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու ելքը ժողովրդի կողմից իրենց ընտրելն է, բայց այդ բառը ուներ նաև իր թաքնված իմաստը (էզոթերիկ իմաստը), բանն այն է, որ նրանք իրենց քաղաքական պայքարը ասոցացնում էին հրեաների Եգիպտոսից դուրս գալու՝ հին կտակարանային Ելքի հետ, Նիկոլը, ըստ երևույթին, Մովսեսի դերում էր, Մարուքյանն էլ, երևի, Ահարոնն էր կամ հակառակը, չգիտեմ:

Դա չստացվեց, 2018-ի ապրիլին խորհրդանշական բառերից անցում են կատարում խորհրդանշական գործողությունների՝ սկսում են քայլել․ մի խումբ ակտիվիստներով Գյումրիից սկսում են քայլել դեպի Երևան, նորից հինկտակարանային Ելքի ասոցիացիան է (նրանք հին աշխարհ Եգիպտոսից դեպի նոր աշխարհ Ավետյաց Երկիր-Իսրայել, սրանք էլ հին Հայաստանից դեպի նոր Հայաստան-Իսրայել), նրանց առաջնորդում է Նիկոլը, նրանք այնպես են պլանավորում իրենց քայլերթը, որ Երևան են մտնում 4-րդ ամսվա 13-ին` ուրբաթ օրը, կարծում եմ՝ անգամ չլուսավորված մարդկանց համար էլ ակնառու է սատանայական փունջը այս թվերի պարագայում: Գիտեմ, որ շատերը կծիծաղեն հիմա իմ այս գրառման վրա, այդպիսի մարդկանց խորհուրդ եմ տալիս, որ մինչև ծիծաղելը, մի քիչ ծանրութեթև անեն, մտածեն թե ի՞նչ ուժեր են սրանք, ովքե՞ր են սրանց ետևում կանգնած, չէ՞ որ կուլիսների հետևում համաշխարհային աշխարհաքաղաքականություն խաղացողները շատ լուրջ մարդիկ են, որոնք հավատում են այդպիսի խորհրդապաշտական բաներին, որոնք իրենց փակ օթյակներում և այլ տիպի հավաքատեղիներում նմանօրինակ ծեսեր են անցկացնում ու այդ մշակույթը նրանց մոտ ոչ թե հարյուրամյակների, այլ հազարամյակների պատմություն ունի, և այդ մարդիկ աշխարհի բոլոր երկրներում իրենց դրածոներն ունեն, անգամ շատերի կողմից մոռացված և լեռներում ծվարած մեր փոքրիկ երկրում ունեն, որոնք կամաց-կամաց սկսում են սովորել նրանց օրինակով ու նրանց նույնիսկ ծիսակարգերով գործել:

Ինչևէ, հիմա անցնենք իրենց ամենատարածված լոզունգ-կարգախոսին, այսինքն «Դուխով»-ին, ինչո՞ւ հենց «Դուխով»: Բանն այն է, որ հնագույն գիտելիքների համաձայն, մարդկանց բաժանել են երեք խմբի՝ հոգևորներ (պնևմատիկներ-աստրալ մարմին), ոգեղեններ (փսիխիկներ /դուխովներ/-մենթալ մարմին) ու մարմնականներ (սոմատիկներ, ուղղակի շնչավորներ /անասունից շատ քիչ տարբերվողներ/-ֆիզիկական մարմին): Այս 3 կատեգորիայից միայն 1-ին կատեգորիան է ունակ կառավարելու (ի դեպ, ըստ այս հավատալիքների, միայն իրենք են մահից հետո փրկվելու, մեկ էլ 2-րդ կատեգորիայից այն մարդիկ, որոնք հերոսանում են), իսկ մյուսները ցածր են համարվում, ու նրանց միշտ բարձրները (1-ին կատեգորիա) օգտագործում են: Վերը նշված գաղտնի միաբանությունները միչ օրս այս դասակարգումով են առաջնորդվում, նրանք գիտեն, որ ցածրները ամբոխանալու հատկություն ունեն, քանի որ վերջիններիս մտավոր կարողությունները սահմանափակ են ու միաժամանակ հոտային բնազդը ուժեղ է զարգացած, և իրենց պլանների համար երբեմն-երբեմն ոգևորելով նրանց՝ ամբոխացնում են (իրենք, այսինքն հոգևոր մարդիկ, չեն տրվում ոգևություններին ու չեն ամբոխանում): Ահա հենց այս պատճառով է, որ թավշյա հեղափոխության տեխնոլոգները ընտրել են «Դուխով» բառը, այսինքն կոնկրետ 2-րդ և ինչ-որ իմաստով նաև 3-րդ կատեգորիաներին վերաբերվող այդ բառը: Իսկ ինչո՞ւ ռուսերեն, պատասխանը պարզ է, նախ այդ բառը տվյալ կատեգորիաների մարդիկ հենց ռուսերեն են օգտագործում, և երկրորդ, չէ՞ որ իրենք ամեն առիթով պետք է նսեմացնեն հայոց լեզուն ու ընդհանրապես հայկականության հետ կապված ամեն ինչ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը