Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Նախիջևանի Մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Թուրքիան միշտ հետաքրքրվել է Նախիջևանով: Նա ասել է, թե Կարսի պայմանագիրը մնում է ուժի մեջ, որով Թուրքիան համարվում է Նախիջևանի անվտանգության երաշխավորը: Նախիջևանի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է, հայտարարել է Դավութօղլուն:
Lragir.am 28.04.2010
Պնդումը, որ «Կարսի պայմանագիրը մնում է ուժի մեջ, որով Թուրքիան համարվում է Նախիջևանի երաշխավորը» դրանց թվից է: Քանի որ Կարսի պայմանագրի (չ)վավերականության և (ան)օրինականության հարցին առիթներ ունեցել եմ անդրադառնալու, այսու անդրադառնամ միայն պնդման երկրորդ մասին. «...Թուրքիան համարվում է Նախիջևանի երաշխավորը»:
Կարսի, այսպես կոչված, պայմանագրի նման մեկնությունը միանգամայն հիմնազուրկ է: Նախ տեսնենք ի՞նչ է ասված Կարսի, այսպես կոչված, պայմանագրի մեջ: Գրում եմ «այսպես կոչված», քանզի այն ընդհանրապես պայմանագիր չէ, որովհետև չի կնքվել միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, այլ գործարք է 2 հրացանավոր-հանցավոր քաղաքական ուժերի' բոլշևիզմի և քեմալիզմի, միջև: Իշխանությունն ապօրինաբար բռնազավթած և իշխանության բռանազավթմանը ձգտող ուժերի Կարսի գործարքն ամրագրող փաստաթղթի 5-րդ հոդվածում գրված է.
«Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա' Ադրբեջանի խնամակալության ներքո »:
[Article 5. The Turkish Government and the Soviet Governments of Armenia and Azerbaijan are agreed that the region of Nakhichevan, within the limits specified by Annex III to the present Treaty, constitutes an autonomous territory under the protection of Azerbaijan. [Статья 5. Турецкое Правительство и Советские Правительства Азербайджана и Армении соглашаются, что Нахичеванская область в границах, указанных в приложении 3 настоящего договора, образует автономную территорию под покровительством Азербайджана.]
Մինչև բուն հարցին անցնելն ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հույժ կարևոր հանգամանքի վրա, որ անգամ Կարսի գործարքով Նախիջևանի շրջանը չի հանդիսանում կամ համարվում Ադրբեջանի մաս, այլ միայն գտնվում է Ադրբեջանի ,խնամակալությաններքոե(undertheprotection; под покровительством): Ընդհանրապես, ըստ միջազգային իրավունքի, ,պրոտեկտորատըիրավականհարաբերությունէերկուպետություններիմիջևե(UnderInternationalLawprotectorateisthelegalrelationbetweentwostatesԱյսինքն, դրանք երկու առանձին միավորներ են և միևնույն երկրի երկու մասերը չեն: Ինչպես, օրինակ, Թունիսը և Մարոկոն Ֆրանսիայի պրոտեկտորատներն էին, սակայն նրա մասը չէին կամ Եգիպտոսը բրիտանական պրոտեկտորատ էր, սակայն Մեծ Բրիտանիայի մասը չէր:
Ակնհայտ է, որ Կարսի, այսպես կոչված, պայմանագրի 5-րդ հոդվածը կողմերից որևէ մեկին չի տվել երաշխավորի (guarantor) կարգավիճակ: Այդ հոդվածին մաս հանդիսացող 3 կողմերից երկուսը (« Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի... կառավարությունը» ) ունեն իրավահավասար կարգավիճակ: Հիշյալ հոդվածի մեջ ընդհանրապես չկա որևէ հանձնառություն, այլ միայն առկա է 3 կողմերի միջև համաձայնություն Նախիջևանի մարզի կարգավիճակի մասին: Այսինքն, սույն հոդվածն ամրագրում է կայացած, ավարտված պայմանավորվածություն, այլ ոչ թե ապառնի պարտավորություն: Երաշխավորող պայմանագրի էությունը' երաշխավորվող հանձնառությունն է (The substance of a guarantee treaty is the guarantee commitment): Երաշխավորվող հանձնառության բացակայությունը զրկում է, անգամ մեծ ցանկության դեպքում, Կարսի, այսպես կոչված, պայմանագիրը դիտարկել որպես երաշխավորող պայմանագիր: Ընդսմին, երաշխավորող պայմանագրի մեջ պետք է հստակ լինի, թե ով ինչ է երաշխավորում: Օրինակ, Ազգերի լիգայի Կանոնակարգի (The Covenant of the League of Nations) 10-րդ հոդվածով կազմակերպությունը երաշխավորում էր իր անդամների ՙտարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող քաղաքական անկախությունըե (the territorial integrity and existing political independence): Մեր քննարկման հերոս Թուրքիան, Հունաստանի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, եռակողմ պայմանագրով (1959թ.) [հոդված 2-րդ]. ,...երաշխավորում է[ր] Կիպրոսի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունըե (...guarantee the independence, territorial integrity and security of the Republic of Cyprus):
Բերենք օրինակներ նաև մեր ժողովրդի պատմությունից: Հիշո՞ւմ եք Պարույր Սևակի անմահ տողերը Անլռելի զանգակատուն-ից.
Մեր արցունքի դեմ մի կում ջուր տվին,
16-ն այսպես մի կերպ շուռ տվին:
Աչքդ լույս լինի, դու օգտվեցիր թվաբանություն.
Աճեց քո 16-ը' դարձավ 61:
Այստեղ հիշատակված են 2 հայտնի պայմանագրերի' Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագրի (3 մարտի, 1878թ.) և Բեռլինի պայմանագրի (13 հուլիսի, 1878թ.) հայերին վերաբերող հայտնի #16 և #61 հոդվածները, որոնք, ըստ էության, երաշխիքային պարտավորություններ էին' հանձնառություններ բարեփոխումների համար: Սան-Ստեֆանոյի պայմանագիրը երաշխավորում էր Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարումը, այն է. ,անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներե: Ի դեպ, ուշադրություն դարձրեք «անհապաղ» բառին, արդյո՞ք դա Ձեզ չի հիշեցնում ,ողջամիտ ժամանակահատվածումե բառակապակցությունը: Բեռլինի պայմանագիրը գրեթե նույնպիսի երաշխիքներ է տալիս, սակայն այս անգամ երաշխավոր (guarantor) էին հանդես գալիս արդեն պայմանագիրը կնքած բոլոր պետությունները. ՙառանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ ... իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառումըե: Այսինքն, վերոհիշյալ պայմանագրերում առկա էր ցանկացած երաշխավորող պայմանագրի (guarantee treaty) առանցքային հարցը' երաշխավորման առարկան:
Ամփոփելով, կարելի է անել հետևյալ եզրակացությունները.
1.Թուրքիան չի կարող հանդես գալ որպես Նախիջևանի վարչական միավորի երաշխավոր, քանի որ բացակայում է դրա իրավական հիմքը: Կարսի, այսպես կոչված, պայմանագիրը նման իրավասությամբ չի օժտում Թուրքիային: Այնտեղ, ընդհանրապես, որևէ ամրագրված պարտավորություն չկա:
2.Կարսի, այսպես կոչված, պայմանագրով Հայաստանն ու Թուրքիան Նախիջևանի նկատմամբ ունեն նույնական իրավունքներ և պարտավորություններ:
3. Կարսի, այսպես կոչված, պայմանագիրը խոսում է Նախիջևանի պրոտեկտորատի մասին, որը 1923թ. ի վեր գոյություն չունի: Ըստ այդմ, եթե մինչևիսկ Թուրքիան իրեն Կարսի բոլշևիկա-քեմալական գործարքով համարում է Նախիջևանի պրոտեկտորատի երաշխավորը, կրկնում ենք' առանց հիմքի, ապա Նախիջևանի պրոտեկտորատի լուծարումով, այսինքն Նախիջևանի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետության ստեղծումով և ՍՍՀՄ կազմում պարզ ինքնավարություն դառնալով, ի չիք է դարձել նաև այդ հիմքը:
Թուրքական հերթական նկրտումների մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Նախիջևանի Մեջլիսի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Թուրքիան միշտ հետաքրքրվել է Նախիջևանով: Նա ասել է, թե Կարսի պայմանագիրը մնում է ուժի մեջ, որով Թուրքիան համարվում է Նախիջևանի անվտանգության երաշխավորը: Նախիջևանի անվտանգությունը Թուրքիայի անվտանգությունն է, հայտարարել է Դավութօղլուն:
Lragir.am 28.04.2010
Պնդումը, որ «Կարսի պայմանագիրը մնում է ուժի մեջ, որով Թուրքիան համարվում է Նախիջևանի երաշխավորը» դրանց թվից է: Քանի որ Կարսի պայմանագրի (չ)վավերականության և (ան)օրինականության հարցին առիթներ ունեցել եմ անդրադառնալու, այսու անդրադառնամ միայն պնդման երկրորդ մասին. «...Թուրքիան համարվում է Նախիջևանի երաշխավորը» :
Կարսի, այսպես կոչված, պայմանագրի նման մեկնությունը միանգամայն հիմնազուրկ է: Նախ տեսնենք ի՞նչ է ասված Կարսի, այսպես կոչված, պայմանագրի մեջ: Գրում եմ «այսպես կոչված», քանզի այն ընդհանրապես պայմանագիր չէ, որովհետև չի կնքվել միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, այլ գործարք է 2 հրացանավոր-հանցավոր քաղաքական ուժերի' բոլշևիզմի և քեմալիզմի, միջև: Իշխանությունն ապօրինաբար բռնազավթած և իշխանության բռանազավթմանը ձգտող ուժերի Կարսի գործարքն ամրագրող փաստաթղթի 5-րդ հոդվածում գրված է.
«Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա' Ադրբեջանի խնամակալության ներքո »:
[Article 5. The Turkish Government and the Soviet Governments of Armenia and Azerbaijan are agreed that the region of Nakhichevan, within the limits specified by Annex III to the present Treaty, constitutes an autonomous territory under the protection of Azerbaijan. [Статья 5. Турецкое Правительство и Советские Правительства Азербайджана и Армении соглашаются, что Нахичеванская область в границах, указанных в приложении 3 настоящего договора, образует автономную территорию под покровительством Азербайджана.]
Մինչև բուն հարցին անցնելն ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հույժ կարևոր հանգամանքի վրա, որ անգամ Կարսի գործարքով Նախիջևանի շրջանը չի հանդիսանում կամ համարվում Ադրբեջանի մաս, այլ միայն գտնվում է Ադրբեջանի ,խնամակալության ներքոե (under the protection; под покровительством): Ընդհանրապես, ըստ միջազգային իրավունքի, ,պրոտեկտորատը իրավական հարաբերություն է երկու պետությունների միջևե (Under International Law protectorate is the legal relation between two statesԱյսինքն, դրանք երկու առանձին միավորներ են և միևնույն երկրի երկու մասերը չեն: Ինչպես, օրինակ, Թունիսը և Մարոկոն Ֆրանսիայի պրոտեկտորատներն էին, սակայն նրա մասը չէին կամ Եգիպտոսը բրիտանական պրոտեկտորատ էր, սակայն Մեծ Բրիտանիայի մասը չէր:

Արա Պապյան