Մեկնաբանություն

03.10.2019 12:18


Քոչարյան Անդրանիկի «թաղումը»

Քոչարյան Անդրանիկի «թաղումը»

Դատելով արձագանքներից՝ երեկ ֆեյսբուքյան և այլ տիրույթներում «Իմ քյարը քայլը» խմբակցության պատգամավոր Քոչարյան Անդրանիկի «հոգեհանգստի» արարողությունն էր, բայց քանի որ նրա հոգին վաղուց վաճառված է հնագույն Հայաստանի, այսինքն՝ լևոնական իշխանությանը, ուստի որևէ հանգստի մասին չի կարող խոսք լինել։

Բայց ամեն դեպքում «պանիխիդան» տվեցին։ Այսօր արդեն նրա «թաղումն» է։

Իսկ ինչո՞ւ հենց երեկ «մեռավ» Նիկոլ Փաշինյանին կից ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ աշխատող սույն Անդրանիկը։ Չէ՞ որ նա «մեռած» է եղել վաղուց։

Քոչարյան Ա.–ն մինչև վերջերս «մեռած» էր որպես քաղաքական գործիչ, իսկ երեկ «մեռավ» արդեն որպես քայլԱՐԱՐԱԾ տղամարդ։

Բարոյակա՞ն մարդ էր արդյոք «հանգուցյալը»

Պատասխանը միանշանակ է՝ ո՛չ, նա բարոյական մարդ չէր։ Նա մի գանձագող էր, որն ուզում էր ապրել հանրության հաշվին և ապրում էր։

Քոչարյան Անդրանիկը բազում տերեր էր փոխել՝ Վազգեն Սարգսյանից մինչև Վազգեն Մանուկյան, Լևոն Տեր–Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան։

Նա բարոյական մարդ չէր։ ՀՀՇ–ական թերմացք հանդիսացող սույն «բեղլուն» անգամ 90–ականների գլխակեր իշխանության կողմից էր բացասաբար ընկալվում։

Նրան պատկերավոր նկարագրելու համար ՀՀՇ–ի միջանցքներում ասում էին, որ Ա. Քոչարյանը հանուն իր տիրոջը դուր գալու պատրաստ է անգամ սեփական մորը կալանավորել և գործ սարքել անգամ իր հարազատների վրա, եթե դրա հրահանգը ստանա տվյալ պահի տիրոջից։

«Հանգուցյալի» նողկալի անցյալի մասին

Քոչարյան Անդրանիկը Լևոն Տեր–Պետրոսյանի սիրելին դարձավ այն ժամանակ, երբ Պաշտպանության փոխնախարարի կարգավիճակով «մուտիլովկաներ» արեց ռազմական հաջողություններ գրանցող ու այդպիսով 1–ին նախագահի համար քաղաքականապես վտանգավոր դարձող Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի դեմ։

Նախարարությունում Անդրանիկին գիտեին որպես «ստուկաչ», «գործ սարքող», «մուտիլովչիկ», նաև՝ թալանչի։ Ասում են, որ այդ որակների պատճառով նա սեփական կաբինետում լավ ծեծ է կերել պատերազմի տարիներին։ Պատճառը եղել է այն, որ նա թիկունքից վնասել է ռազմի դաշտում կռվողներին։

Կյանքում վառոդի հոտ չառած Անդրանիկը ՊՆ–ում «բուն» դրած այն գրասենյակային առնետներից էր, որ բացառապես կապիտալի կուտակմամբ էր զբաղված կռվի տարիներին՝ գեթ մեկ անգամ որպես ՊՆ փոխնախարար չլինելով Արցախում։ Ու այդ ամենին զուգահեռ նա բանսարկություններով էր զբաղված կռվի տարիներին։ «Տաբուրետկայի» մեկ–երկու հարվածը նրան ծակը մտցրեց, բայց «աբիժնիկությունը» մնաց և նրան դարձրեց մոլի հակաղարաբաղցիական։

Քոչարյան Անդրանիկն այնքան էր անհամատեղելի բանակի և այնքան համատեղելի հնագույն իշխանության տեսակի հետ, որ նրան բանակից հանեցին, բայց չհեռացրեցին պետական համակարգից։ Մեր «հերոսը» դարձավ Շիրակի մարզում իշխանության ներկայացուցիչը կամ ժամանակակից լեզվով ասած՝ մարզպետը։ Այդ փուլում Անդրանիկի մոտ կապիտալի կուտակումը նոր թափ հավաքեց։

Նրա պաշտոնավարումը Շիրակի «սմատռյաշչիի» կարգավիճակում մինչև հիմա հիշվում է որպես թալանի ու «բեսպրեդելի» տարիներ։ Դա 1994–1996թթ.–ին էր։

Երբ եղավ իշխանափոխությունը և Տեր–Պետրոսյանը հեռացվեց իշխանությունից, Անդրանիկ Քոչարյանն՝ իր բնավորության համաձայն, դավաճանեց 1–ին նախագահին ու վերադարձավ Վազգեն Սարգսյանի կողմը։ Հետո, երբ Վազգեն Սարգսյանը սպանվեց, նա, վարչապետի դիակը դեռ չսառած, պաշտոնի առևտուր սկսեց անել իր նման մեկի՝ Վահան Շիրխանյանի հետ ուս ուսի տված։

Ռոբերտ Քոչարյանը այդ անբորայական առևտրի առաջարկին ընթացք չտվեց ու «պասլատ» արեց էդ դիակապտությամբ զբաղվողներին։ Դա է պատճառը, որ Անդրանիկ Քոչարյանը մինչև հիմա պատռում է իր հետույքը՝ 2–րդ նախագահի դեմ կռիվ տալով։

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում սա շարքային հաճախորդ էր աշխատում ու մանր–մունր ծառայություններ մատուցում ՀՀԿ–ական իշխանությանը՝ տարիներ շարունակ կերակրվելով «Նեմեց Ռուբոյի» կողմից։

Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի ապահարզանից հետո Քոչարյան Անդրանիկը հրապարակավ որևէ մեկի կողմը չբռնեց, թեև համարվում էր լևոնական։

2018–ի մայիսից հետո, սակայն, նա անմիջապես դարձավ նիկոլական, ու հիմա նրա ամենաքստմնելի պատվերներն է կատարում՝ ձեռքի հետ ցույց տալով իր ողորմելի էությունը։

Հողը թեթև չի լինի նրա վրա

Եվ այսպես, այսօր Քոչարյան Անդրանիկի «թաղումն» է։ Նա ֆիզիկապես կա, բայց բարոյապես վաղուց չկար։ Դե իսկ որպես տղամարդ Քոչարյան Անդրանիկը վերացավ իր պես մեկի՝ Արման Բաբաջանյանի հիմնադրած թրքաբոլշևիկյան կայք «1in.am»–ի հետ զրույցի ժամանակ։

Մահացածների մասին ընդունված է կա՛մ լավ բան ասել, կա՛մ ոչինչ։ Մենք խախտեցինք այդ կանոնը, քանզի սա առանձնահատուկ դեպքերից է։ Հողը չի կարող թեթև լինել նրա վրա, քանզի ինքը քիրվայական մտածողության հող հանձնող է ու անբարոյական։

Նորաթուխ այս քայլարածին եթե այսուհետ հանդուրժեն «Իմ քայլը» դաշինքում, նշանակում է՝ նեկրոֆիլ են, այսինքն՝ լեշասեր։ Իսկ դա ոչ միայն հակահիգիենիկ է, այլ նաև քաղաքականապես անհեռանկար զբաղմունք։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Քոչարյան Անդրանիկը, ըստ քայլարածների ներսի խոսակցությունների, ձգտում է դառնալ ԱԱԾ ղեկավար կամ գոնե ոստիկանապետ։ Նա գիտի, որ կեղտոտ գործեր է անում, բայց նաև գիտի, որ իր այդ վարքագիծը կարող է դուր գալ Նիկոլին։ Վերջինիս միայն ավարտված տականքները, կենսագրություն չունեցողները կամ մահապարտներն են դուր գալիս։

Անդրանիկն այդ երեք պարամետրերից առնվազն երկուսն ունի ու դրա համար էլ պաշտոնի հույս ունի։

Այս խորագրի վերջին նյութերը