Քաղաքական

03.10.2019 09:25

Իշխանությունները շարունակում են միջամտել ՏԻՄ գործերին՝ վիրահատական միջամտություններով փորձելով ազատվել «անցանկալիներից ու անհնազանդներից»․ «Փաստ»

Իշխանությունները շարունակում են միջամտել ՏԻՄ գործերին՝ վիրահատական միջամտություններով փորձելով ազատվել «անցանկալիներից ու անհնազանդներից»․ «Փաստ»

«Այն փաստը, որ մարզային օղակներում այսօր իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն, արդեն նույնիսկ իշխանությունների համար նորություն չէ. ասվածի վառ օրինակը կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն էին, որոնց ժամանակ իշխանության թիրախում հայտնված որոշ համայնքապետեր, որոնք հեռացվել էին աշխատանքից, վերընտրվել են իրենց պաշտոնում, ինչն առաջացրել է իշխանությունների զայրույթը։

Ի դեպ, այս թեման իշխանությունների համար առավել ցցուն դարձավ Նորաշենի համայնքապետի հետ կապված պատմության առումով. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փորձելով բացատրել, թե ինչու է ազատել Նորաշենի համայնքապետին, ասել է, թե ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանից գրություն է ստացել, իսկ թե ինչ գրության կամ որոշման մասին է խոսքը, այդպես էլ մնում է անհասկանալի։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասին բարձրաձայնում և իրենց դժգոհությունն են հայտնում անգամ տարածքային կառավարման և զարգացման նախարարության փորձառու որոշ մասնագետներ՝ նշելով, թե այս ամենը փորձանք է դառնալու ողջ նախարարության գլխին։

Առավել ևս, որ իշխանությունները հետևողականորեն շարունակում են միջամտել ՏԻՄ ընտրովի մարմինների գործերին՝ վիրահատական միջամտություններով փորձելով ազատվել «անցանկալիներից ու անհնազանդներից»՝ միևնույն ժամանակ դա որակելով որպես բնական գործընթաց։

Սակայն փորձը ցույց է տալիս, որ մի կողմից՝ իշխանությունները ռեսուրս չունեն իրենց թեկնածուին առաջադրելու, մյուս կողմից՝ «զտված» շատ համայնքապետեր վերընտրվում են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։