Քաղաքական

03.10.2019 09:05

Նոր ուժային կառույց, որը կունենա վերահսկման լայն գործիքակազմ. Փաշինյանի հանձնարարականով առաջիկայում լուրջ զարգացումներ կլինեն․ «Փաստ»

Նոր ուժային կառույց, որը կունենա վերահսկման լայն գործիքակազմ. Փաշինյանի հանձնարարականով առաջիկայում լուրջ զարգացումներ կլինեն․ «Փաստ»

«Ինչպես հայտնի է, կառավարությունում ձևավորվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ, որն իր իրավասություններով ու գործունեության շրջանակներով բավական ուշագրավ մարմին է. այն չի ենթարկվում որևէ գերատեսչության, այլ՝ ուղղակի վարչապետին։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս կառույցի առումով Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականով առաջիկայում լուրջ զարգացումներ տեղի կունենան. մասնավորապես, նախատեսվում է կառույցի ներկայացուցչություններ ունենալ ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև առանձին մասնաճյուղեր՝ խոշոր քաղաքներում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը նախատեսում է այնտեղ ընդգրկել ոչ քաղաքականացված, բայց իրեն հավատարիմ կադրեր, ներկայումս ընթանում է խորհրդի կազմի «քասթինգը»։

Ըստ լուրերի՝ այս խորհուրդը վերահսկման լուրջ գործիքակազմ է ունենալու, ավելի շատ հարելու է ուժային բլոկի կառույցների շարքին, իսկ կազմում կընդգրկվեն փորձառու և որոշակի կենսափորձ ունեցող ապաքաղաքական անհատներ։ Այս բլոկի համակարգման աշխատանքները, մեր տեղեկություններով, վերահսկում է անձամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։