Կարծիք

02.10.2019 21:41


Երկրաշարժից հետո վշտի մեջ թաղված մարդկանց թալանողների շարքում Ձեր անունը ՊԱՅՄԱՆԱԿԱ՞Ն է շրջանառվում

Երկրաշարժից հետո վշտի մեջ թաղված մարդկանց թալանողների շարքում Ձեր անունը ՊԱՅՄԱՆԱԿԱ՞Ն է շրջանառվում

ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ՊԱՅՄԱՆԱԿԱՆ նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝

Ընդունված ստանդարտով՝ մարդու անձնագրում սեռային պատկանելության վերաբերյալ նշում կատարվում է Ա կամ Ի տառերով, բայց մինչև այսօր չբացահայտված էին մնում նաև ԲՏ տառակապակցությամբ նշագրված անձնագրերը։

Սա թերևս այսօրվա Ձեր բարբաջանքի միակ պրոդուկտն էր, որը քաղեց հասարակությունը։

Օդում կախված լուրերում երկրաշարժից հետո վշտի մեջ թաղված մարդկանց թալանողների շարքում Ձեր անունը ՊԱՅՄԱՆԱԿԱ՞Ն է շրջանառվում։

Ձեր ՊԱՅՄԱՆԱԿԱՆ տարփուհին չէ՞ր հոկտեմբերի 27-ին անցագիր իջեցնում հայտնի ողբերգության գործով կալանավորված անձանց համար։

Դուք երջանիկ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ պատահականությա՞մբ էիք բացակայում այդ օրը ԱԺ-ում ընթացող կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից։

Մարտի մեկի փաստահավաք խմբի ղեկավար լինելով և այսօր դրա չբացահայտված լինելը շահարկող իշխանական խմբում ՊԱՅՄԱՆԱԿԱ՞Ն եք մանդատ ստացել

Հետաքրքիր է՝ ի՞նչ դաստիարակություն են տվել Ձեզ Ձեր ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ծնողները, որ այսօր, Դուք ինքներդ լինելով բացառապես արտաքնապես պատկառելի տարիքի մարդ, անօգնական մնացած լակոտի պես վնգստում եք մտքեր, որոնք հարիր չեն ազգայինը պահպանելու վրա դողացող մեր ազգին։

Ձեզնից ոչ պակաս ՊԱՅՄԱՆԱԿԱՆ վնգստացողն էլ, ում դուք միջանձնային զրույցներում մշտապես անվանել եք դասալիք, քայլածներին ծառայող կողմնակալ տեղեկատվական որջով հրապարակում է հարցազրույցը՝ մոռանալով հայտնի գործով իր անձի հետ կապված բոլոր խայտառակ իրողությունները։

Եվ ուրեմն լավ հիշեք, որ տղամարդկությունը մանդատ չի ու Մուկուչյանի կողմից նվեր չի տրվում։

Հ․Գ․ Ցանկալի պաշտոնների՝ կարմիր գրիչով գրված ցուցակում ցանկալի տեղի մասին հասարակությունը առավել քան տեղեկացված է։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը