ՍԴ-ն ժողովրդավարության վերջին բաստիոնն է, ու այդ բաստիոնը պետք է պահել
Գործադիր իշխանությունն ու օրենսդիրն իր վերահսկողության տակ վերցնելուց հետո Փաշինյանն արդեն երկար ժամանակ անթաքույց ջանքեր է գործադրում դատական իշխանությունն ամբողջությամբ կառավարելի դարձնելու ուղղությամբ: Բայց, ի տարբերություն նախորդ երկուսի, դատական իշխանության բաստիոնը նվաճելը հեշտ չի տրվում մեկ պարզ տարբերության պատճառով․ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս մեկ գիշերում բոլոր դատավորներին ազատել և աշխատանքի ընդունել նորերին: Արդյունքում սկսեցին հնչել ելույթներ, արվել գործողություններ ու կիրառվել ստանդարտներ, որոնք այդքան ատելի նախկինները նույնիսկ մեր ամենավատ մղձավանջում չէին կարող իրենց թույլ տալ: Բայց հանրությունը սա դեռ ներում է, որովհետև դեռ հավատում է, որ գործողությունները, որոնք արվում են, ազնիվ մղումներով են առաջնորդված ու մեզ դեպի ավելի լավ ապագա են տանելու:
Չեմ ուզում առանձին խոսել այն մասին, թե որքան անտրամաբանական ու անարդար է, երբ դատարանների մուտքեր շրջափակողներն ու դատավորին գետնին տապալողներն ազատ շրջում են մեր կողքին, իսկ դատավորի հետ խոսելու ընթացքում վարչապետի արտաբերած «վնգստացող դատավորներ» տերմինը կրկնողը՝ կալանքի տակ: Նաև չեմ ուզում խոսել այն մասին, թե, առհասարակ, որքան անհարգալից է վարչապետը տարբեր ամբիոններից խոսում դատավորների մասին, որովհետև սա ամբողջական պատկերի փոքրիկ հատվածն է միայն, ու ընդամենը պրոյեկցիան է այն վերաբերմունքի, որին արժանանում են ոչ միայն վարչապետի կարգադրությունները չկատարողները, այլև դատաիրավական համակարգն ամբողջությամբ:
Փոխարենը պետք է խոսել այն մասին, որ վատ է ու դատապարտելի, որ վարչապետն իրեն թույլ է տալիս արտահայտվել, որ երկրում չկա մի դատավոր, որ իր ասածը չանի՝ փաստելով, որ դատավորները պաշտպանված չեն օրենքով, ու եթե ինքը ցանկանա, նրանց կդրդի անօրինականության: Ու սա արդարացնում է նրանով, որ ինքը երբեք ուղիղ ցուցում չի տա դատավորին, այնինչ գաղտնալսման դեպքը ցույց տվեց, որ ուղիղ ցուցում լավ էլ տալիս է: Բայց մարդիկ դա էլ են դեռ ներում, որովհետև դեռ հավատում են: Դեռ հավատում են, որ կա ժողովրդավարության մի տեսակ, որտեղ իշխանության թևերի տարաբաժանում չկա: Չկա անգամ հոգևոր թևի տարաբաժանում: Կա ժողովրդավարություն, որտեղ ամեն բան որոշում է մեկ անձ: Հավատում են, որ նորմալ է, որ հեղափոխությունն այդպես էլ չի ավարտվում, հավատում են, որ մեր վիճակը դեռ վատ է, որովհետև կան նախկիններ, ու կլավանա, երբ նախկինները վերանան: Հավատում են, որ լավ է, որ երկրի հաջողությունը չափում ենք բանտերում նստած մարդկանց թվով, այլ ոչ մեր կենսամակարդակով: Հավատում են, որ ֆեյսբուքյան արդարադատությունը լեգալիզացնելն ու դատավորին ուղիղ ցուցման փոխարեն ուղիղ եթերում ցուցում տալը չի հաշվվում որպես ճնշում: Դեռ հավատում են:
Բայց ամենակարևորը ՍԴ-ի ու նրա նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված թնջուկն է։ Որքան էլ Փաշինյանը պնդի, որ ՍԴ-ի ու նրա նախագահի վրա կենտրոնացել է Վահե Գրիգորյանի՝ իրեն ուղղված նամակից հետո, պարզ է հետևյալը․ Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներով ցանկանում է Ռոբերտ Քոչարանին տեսնել ճաղերի հետևում, ու ՍԴ-ի «կամակորությունն» այս հարցում իրեն հունից հանում է։ Կան նաև այլ պատճառներ․ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հրայր Թովմասյանին ամեն գնով հեռացնելով կոտրել ՍԴ դատավորների դիմադրությունը։ Իհարկե, երբ տեսավ, որ դատարանների շրջափակումն արդյունք չտվեց, անցավ ՍԴ դատավորներին կաշառելու գործին, ինչը նույնպես ձախողվեց։ Մնացել են ճնշումները․ արդեն ՍԴ նախագահի երկրորդ սանիկն է կալանավորվում, ու մշտապես խոսվում է, որ գործը կարող է հասնել զավեշտի, քանի որ, Հրայր Թովմասյանի նախկին գործերն ուսումնասիրելով, կարող են հասնել ընդհուպ մանկապարտեզ, միայն թե մի բան գտնեն նրա վրա, որով կարողանան հեռացնել նրան, քանի որ ակնհայտ է, որ ԱԺ-ում Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացն ապօրինի է։
Փաշինյանը, վստահաբար, գիտի, որ ինչով դատում է, դրանով էլ դատվելու է: Նաև գիտի, որ այնքան ապօրինություններ է թույլ տվել, որ ով էլ իրենից հետո գա իշխանության, նրան ու նրա շատ թիմակիցների դատելու է։ Ու հիմա Փաշինյանը հասկանում է, որ հետդարձի ճանապարհ չունի, օրինականության կամուրջներն իր հետևից այրել է, իրեն մնում է առաջ գնալ ու ամեն գնով վերցնել երկրի ամբողջ իշխանությունը, որպեսզի հնարավոր լինի ամեն գնով պահել այն երկար ժամանակ։ ՍԴ-ն վերջին բաստիոնն է, որ Փաշինյանը ցանկանում է վերցնել ու համարել, որ հեղափոխությունը վերջնականապես հաղթել է, ավելի ճիշտ՝ իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքերում է։
Իրականում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել, պարզապես եղել է իշխանափոխություն, իսկ հեղափոխությունը կդառնա անխուսափելի, արդեն Փաշինյանի իշխանության դեմ․ չէ՞ որ հասարակությունը կհասկանա, որ իր իրավունքների պաշտպանության համար դատական համակարգի վրա հույս դնելն անիմաստ է, քանի որ դատարանները հանդիսանալու են գործադիրի կցորդը, կնշանակի՝ հասարակությանը մնում է մտածել, թե իր իրավունքներն ինչպե՞ս պետք է վերականգնել, ու եթե ուրիշ բան չմնա, ուրեմն՝ փողոց լցվելով, փողոց փակելով։ Այս ընթացքում համոզվել ենք, որ ՍԴ նախագահին կառավարելի դարձնել չի ստացվել, մնում է Թովմասյանին հեռացնել ու ՍԴ-ն փորձել դարձնել կառավարելի, ինչով ոչ թե Փաշինյանը հարցը լուծում է ու վերջ, այլ սա վերջի սկիզբն է, իր իշխանության մոտալուտ վերջի։ Չմոռանանք, որ ժամանակին, երբ ժողովուրդը ցանկանում էր ամեն գնով իշխանափոխության հասնել, պատճառաբանվում էր, թե ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվում, ու հասարակությունը, ընտրական գործընթացներից հույսը կտրած, պատրաստ էր հարցը լուծել փողոցային պայքարով։ Այնքան էին այս միտքը ծեծել, որ նույնիսկ ուզում էին մեզ համոզել, թե անգամ զենքով պայքարն է արդարացված։ Թե որքանով էր այն ժամանակ նման տեսակետը հիմնավոր ու պայքարի ձևերն օրինական, այլ քննարկման թեմա է, բայց որ այսօր դատական իշխանությունը, հատկապես՝ ՍԴ-ն, դարձնելով գործադիրի կցորդ, Փաշինյանը հանրությանը արդարացիորեն դրդում է պայքարել իր իշխանության դեմ, արդեն փաստ է։

Արամ Անտինյանի ֆեյսբուքյան էջից