«Հայելու առաջ»-ը քաղաքական փոքրամասնությանն ամբիոն տրամադրող սակավաթիվ հարթակներից մեկն էր
Այն, ինչ «չֆայմեց» անել «հակաժողովրդավարական ռեժիմը», արեց համաշխարհային «ժողովրդավարության փարոս» «նոր» Հայաստանի «ժողընտիր» վարչապետը։
Կենտրոն հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդաշարն ինչպես 5 տարի, 3 տարի, 2 տարի առաջ, այնպես էլ «թավշյա բոլոլաներից» հետո քաղաքական փոքրամասնությանն ամբիոն տրամադրող սակավաթիվ հարթակներից մեկն էր. հրավիրում էր ընդդիմադիր, թավշյա ընդդիմադիր, կեղծ ընդդիմադիր, թունդ ընդդիմադիր տարբեր գործիչների ու նրանց հետ իշխանությունների քիմքին ոչ հաճո հարցեր քննարկում։
Դեռ մի շաբաթ առաջ` սուսուփուս անում էր իր գործը, մինչեւ այն ճակատագրական պահը, երբ Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին. խոսքից (հեռահար ակնարկներից ու բացահայտ սպառնալիքներից) գործի անցավ ու փակել տվեց հաղորդումը։
Ճիշտ է, վերջին 6-7 ամիսներին տեսակետների բազմազանության պակաս կար`իշխող ուժի ներկայացուցիչները, նախ, ասելիք չունեն` խուսափում են սուր հարցերից, եւ ամենից հաճախ չորով մերժում էին հրավերները (հեղինակն ինքն է հրապարակավ ասել այդ մասին, եւ ոչ մեկ անգամ), բայց գոնե ընդդիմության տեսակետը հասցնում էր թե՛ նրանց, ովքեր չեն ուզում այլընտրանքային կարծիք լսել, թե՛ նրանց, ում դա օդ ու ջրի պես պետք է։
Փաստորեն այն, ինչ չարեցին նախորդ «թալանչի» կառավարությունները` ունենալով բոլոր լծակները Ծառուկյանին իր կամքը թելադրելու համար, հեշտ ու հանգիստ արեց մասնագիտությամբ լրագրող, «ազատ խոսքի» երբեմնի «մշտարթուն պահապան» եւ ջատագով Նիկոլ Փաշինյանը. առանց աչքը թարթելու աջուձախ կտրող իր «գիլյոտինն» իջեցրեց Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդման «գլխին», որը, ի դժբախտություն իրեն, ազգակցական սերտ կապեր ունի իշխանության սրտով չգնալու պատճառով Նիկոլի վրեժխնդրության կիզակետում հայտնված ՍԴ նախագահի հետ։
Ո՞վ կլինի հաջորդ զոհը` դժվար չէ գուշակել։ Հնագույն «նոր» Հայաստանի կառավարիչը չափից ավելի կանխատեսելի է իր ճղճիմ հաշվարկների, պարզունակ քայլերի, որոշումների, ցինիզմի, քաղաքական հավկուրության եւ «փաշիստական» նկրտումների մեջ։
Ազատ մամուլի սարսափ, ընդդիմության մղձավանջային երազ Մարիամիկի «բազմանշանակ» լռությունը վկա...
«Հայելու առաջ»-ը քաղաքական փոքրամասնությանն ամբիոն տրամադրող սակավաթիվ հարթակներից մեկն էր
Այն, ինչ «չֆայմեց» անել «հակաժողովրդավարական ռեժիմը», արեց համաշխարհային «ժողովրդավարության փարոս» «նոր» Հայաստանի «ժողընտիր» վարչապետը։
Կենտրոն հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդաշարն ինչպես 5 տարի, 3 տարի, 2 տարի առաջ, այնպես էլ «թավշյա բոլոլաներից» հետո քաղաքական փոքրամասնությանն ամբիոն տրամադրող սակավաթիվ հարթակներից մեկն էր. հրավիրում էր ընդդիմադիր, թավշյա ընդդիմադիր, կեղծ ընդդիմադիր, թունդ ընդդիմադիր տարբեր գործիչների ու նրանց հետ իշխանությունների քիմքին ոչ հաճո հարցեր քննարկում։
Դեռ մի շաբաթ առաջ` սուսուփուս անում էր իր գործը, մինչեւ այն ճակատագրական պահը, երբ Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին. խոսքից (հեռահար ակնարկներից ու բացահայտ սպառնալիքներից) գործի անցավ ու փակել տվեց հաղորդումը։
Ճիշտ է, վերջին 6-7 ամիսներին տեսակետների բազմազանության պակաս կար`իշխող ուժի ներկայացուցիչները, նախ, ասելիք չունեն` խուսափում են սուր հարցերից, եւ ամենից հաճախ չորով մերժում էին հրավերները (հեղինակն ինքն է հրապարակավ ասել այդ մասին, եւ ոչ մեկ անգամ), բայց գոնե ընդդիմության տեսակետը հասցնում էր թե՛ նրանց, ովքեր չեն ուզում այլընտրանքային կարծիք լսել, թե՛ նրանց, ում դա օդ ու ջրի պես պետք է։
Փաստորեն այն, ինչ չարեցին նախորդ «թալանչի» կառավարությունները` ունենալով բոլոր լծակները Ծառուկյանին իր կամքը թելադրելու համար, հեշտ ու հանգիստ արեց մասնագիտությամբ լրագրող, «ազատ խոսքի» երբեմնի «մշտարթուն պահապան» եւ ջատագով Նիկոլ Փաշինյանը. առանց աչքը թարթելու աջուձախ կտրող իր «գիլյոտինն» իջեցրեց Անժելա Թովմասյանի հեղինակային հաղորդման «գլխին», որը, ի դժբախտություն իրեն, ազգակցական սերտ կապեր ունի իշխանության սրտով չգնալու պատճառով Նիկոլի վրեժխնդրության կիզակետում հայտնված ՍԴ նախագահի հետ։
Ո՞վ կլինի հաջորդ զոհը` դժվար չէ գուշակել։
Հնագույն «նոր» Հայաստանի կառավարիչը չափից ավելի կանխատեսելի է իր ճղճիմ հաշվարկների, պարզունակ քայլերի, որոշումների, ցինիզմի, քաղաքական հավկուրության եւ «փաշիստական» նկրտումների մեջ։
Ազատ մամուլի սարսափ, ընդդիմության մղձավանջային երազ Մարիամիկի «բազմանշանակ» լռությունը վկա...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից