Կարծիք

02.10.2019 19:27


Նիկո՛լ, դու քո վարած քաղաքականությամբ ամեն ձև տանում ես դեպի պատերազմ

Նիկո՛լ, դու քո վարած քաղաքականությամբ ամեն ձև տանում ես դեպի պատերազմ

Նիկո՛լ, դու քո վարած քաղաքականությամբ ամեն ձեւ տանում ես դեպի պատերազմ։ Մի բան լավ իմացի։ Հիմա էլ 90-ականները չեն։ Էդ էն ժամանակ էր, որ բանակ չունեինք, որ մի քանի օրվա մեջ ֆիդայական խմբեր ձևավորվեցին՝ ի շնորհիվ իրական լիդերների։ Չնայած, որ չունեինք կանոնավոր բանակ, բայց մեկ է կարողացանք հաղթել մեզանից շատ ավելի թվաքանակով մեզ գերազանցող թշնամուն։

Հիմա արդեն ունենք թե՛ մարտունակ բանակ, թե՛ փորձառու, պատրաստված ու մարտական ուղի անցած հրամանատարներ։ Ինչքան էլ փորձես վարկաբեկել կամ ինչ-որ կեղծ գործեր սարքես մեր տղերքի վրա, ինչքան էլ ուզես գլխատել բանակի էլիտան, մեկ է չի ստացվելու, իզուր հույսեր մի՛ փայփայի: Ինչպես այն ժամանակ ենք հաղթել, դրանից տասնապատիկ անգամ փայլուն հաղթանակ էլ հիմա կկերտենք։

Միգուցե դու էլ ես լավ գիտակցում դա, և հատուկ ես ուզում պատերազմ հրահրել, որ քո անունն էլ գրվի պատմության մեջ՝ որպես հաղթանակած ազգի ղեկավար, բայց մեկ է, Նիկո՛լ, դու ընդհանրապես կապ չունես ո՛չ բանակի կազմավորման, ո՛չ դրա գործունեության, ոչ էլ նամանավանդ կերտած հաղթանակների հետ:

Դու նույնիսկ հայրենիքիդ ծառայելու պարտքը չես կատարել, խուսափել ես զենք վերցնես ձեռքդ, այն ժամանակ, երբ բանակ հիմնողները կյանքի ու մահվան կռիվ էին տալիս։ Հիմա լինես դու, թե մեկ այլ դասալիք ղեկավար, մեկ է բանակը գիտի իր առջև դրված խնդիրները ոնց լուծի, ու դու դրա հետ բացարձակ կապ չունես։

Մարատ Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը