Մեկ ամսվա ընթացքում կանխվել է փախուստի երկրորդ փորձը «Աբովյան» ՔԿՀ-ից
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց պահելու վայրի խցերից մեկում սեպտեմբերի 27-ին իրականացված խուզարկությամբ պարզվել է, որ կալանավորված անձ Ի. Հ.-ն փախուստ կատարելու նպատակով մկրատի գործադրմամբ մոտ մեկ ամիս շարունակ քանդել է խցի պատուհանին հարակից պատի քարն ամրացնող բետոնե շերտը՝ թուլացնելով ճաղավանդակը, սակայն իր կամքից անկախ համգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Ինչպես «Արմենպրես»-ին հյայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 34-355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում փախուստի մեկ փորձ ևս կանխվել էր օգոստոսի 26-ին։ Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով սեպտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։