Մեկնաբանություն

02.10.2019 14:15


«Դուխով» Նիկոլի մետամորֆոզները և տվայտանքները (տեսանյութ)

«Դուխով» Նիկոլի մետամորֆոզները և տվայտանքները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի նախորդ կյանքը մշտապես հետապնդելու է իրեն։ Որքան էլ նա փորձի կերպարանափոխվել ու դուրս գալ քաջնազարային վիճակից, միևնույն է ինքը մնալու է սուտասան, իրար հակադիր տեսակետների կրող ու գեղցի Նիկոլը։

Այդ հիմա է նա Պուտինին քծնում ու ԵԱՏՄ վաղուց պլանավորած միջոցառումը փորձում ներկայացնել որպես իր անձնական ձեռքբերում։ Իրականությունը լրիվ այլ է։

Կար ժամանակ, երբ Փաշինյանը հայհոյում էր Պուտինին ու ԵԱՏՄ–ին։ Դա իր «աղջիկ» ժամանակներն էին։ Նա 2016–ի ապրիլյան քառօրյա պատերազմի թիվ մեկ մեղավոր էր հռչակում Մոսկվային՝ նշելով, որ դա արվում էր, որպեսզի Ադրբեջանին ԵԱՏՄ բերեն։

Երբ ՀՀ–ն մտավ ԵԱՏՄ, ընդդիմադիր հաճախորդ Նիկոլը դրա մոլի քննադատներից էր ու դա համարում էր մեծ սխալ Հայաստանի համար։

Հենց որ նա հաջողացրեց բազմել վարչապետի աթոռին, 180 աստիճանով փոխեց իր տեսակետները և սկսեց քծնել «Լադիմիր Լադիմիրովիչին»՝ դառնալով ԵԱՏՄ–ի մոլի երկրպագու։

Բայց Փաշինյանը Նիկոլ չէր լինի, եթե շուստրի գեղցիություն և դրսի պատվերի կատարում չիրականացներ։ Նա նախագահական նստավայրում էժանագին հանրահավաք է կազմակերպում Պուտինի դեմ, բայց զուգահեռաբար շտապում ցույց տալ, թե իբր հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։ Ու ոչ մի բառ այն մասին, թե ի՞նչ եղավ գազի գինը, որը Նիկոլի խոստմամբ պետք է նվազեր կամ առնվազն չթանկանար։

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ Դատելով ամենից՝ ՌԴ դեսպանատանը տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի ու Բելլա Քոչարյանի հանդիպումը հոգեխանգարմունքի մեջ է գցել շուստրի գեղցուն ու սա շտապել է իր թերթով գրել, թե բա այդ հանդիպումը տեղի է ունեցել Բելլա Քոչարյանի խնդրանքով ու տևել է մի քանի րոպե։ Այստեղ են ասել՝ ստի՞...

Այդ «մուտիտով» Նիկոլը փորձել է, իբր, վնաս հասցնել Քոչարյանին, բայց ցույց է տվել իր վառվածությունը և մանր էությունը։

Նա այնքան վառված է եղել, որ հենց իմացել է, որ Քոչարյանի ու Պուտինի հանդիպում է տեղի ունենում, թռել է «Զվարթնոց», որ իրեն հավատացող ոչխարներին ցույց տա, թե իբր ամեն ինչ «ՕԿ» է Պուտինի հետ։ Բայց քանի որ գեղցի է ու միևնույն ժամանակ քաջնազարային «դուխի» տեր, իր «Հայկական ժամանակով» գրել է, թե բա Պուտինն ինձ միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի պահով, իսկ ես էլ ասել եմ, որ ցավում եմ, որ Պուտինն այդպիսի ընկերներ ունի։

Ահա այսպիսի էժանագին կառավարման է ենթարկվում ՀՀ–ն։

Այս խորագրի վերջին նյութերը