Փաշինյանի տված ամենամեծ վնասը Հայաստանին ու Արցախին
2018-ի ապրիլ–մայիսյան օրերին Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն մասին, թե, իբր, ինքը բարձրացնելու է ՀՀ ինքնիշխանությունը։ Բայց ինչպես այլ հարցերում, այս առումով էլ նա ստեց և ցույց տվեց իր ոչ կոմկետենտությունը։
Իրականությունն այն է, որ նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձել է գերտերությունների կատաղի մրցակցության թատերաբեմ, ինչը չի բխում մեր շահերից։
Նիկոլի անբովանդակ քաղաքականությունը հիմա լցվում է դրսից թելադրված օրակարգերով։ Նա փորձում է հաճոյանալ մեկ մի կողմին, մեկ՝ մյուս։
«Ժողովրդի» վարչապետը ՀԱՊԿ–ի ու Ռոբերտ Քոչարյանի դեմ քայլեր է անում, որն առաջացնում է Կրեմլի անբարեհաճ վերաբերմունքը։ Հետո փորձում է Կրեմլի «սիրտը» շահել՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելով, ինչի արդյունքում բացասական գնահատականի է արժանանում ԱՄՆ–ի կողմից։
ԱՄՆ-ի «սիրտը» շահելու համար որոշում է հակառուսական քայլեր իրականացնել ու ներքաղաքական դաշտում տեղ է տալիս «ծռությանը», ինչը որևէ պարագայում չի կարող չնյարդայնացնել ՌԴ–ին ու չի կարող չվնասել Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգին։
«Այո» է ասում տխրահռչակ Բոլթոնի պլանին և հայտարարում, որ չի բացառում հայ–իրանական սահմանի փակումը, ինչը մեր բարեկամ–հարևանի ու մեր իսկ շահերի դեմ է, բայց հետո կես քայլ հետ է անում ու դրանով ջղայնացնում Վաշինգտոնին։
ԵՄ–ում «մուննաթ» է գալիս, որ «թավշյա» իշխանությանը ֆինանսապես ավելի լավ աչքով չեն նայում, քան նախորդ իշխանություններին։
Հայաստանում խայտառակ արարողակարգային խախտումներով ու Պուտինի դեմ հանրահավաքներ կազմակերպելով փորձում է, իբր, «դուխով» երևալ, բայց հետո երբ իմանում է, որ Պուտինը ՌԴ դեսպանատանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ, վազում է օդակայան ու քսմսվում Պուտինին՝ ՀՀ–ի համար զրոյական կամ բացասական արդյունքով (գազի գին, զենքի մատակարարում, Լարսի անցակետ, ՌԴ–ում հայկական վարորդական իրավունքով աշխատանքի հնարավորություն և այլն)։
Նիկոլի պատկերացրած հավասարակշռված քաղաքականությունն այն է, որ ինքը հավասարապես քայլ է անում մեր ռազմավարական դաշնակից ՌԴ–ի, գործընկեր Արևմուտքի ու բարեկամ Իրանի դեմ։ Եթե սա է ինքնիշխանության մակարդակի ավելացումը, ապա ՀՀ «հպարտ» ու նորմալ քաղաքացիները զգում են ու զգալու են դրա հետևանքները։ Բայց դա չի մտահոգում Նիկոլին։ Ինքը մենակ գեղցիական սելֆիների տերն է։

Կորյուն Մանուկյան