Կարծիք

02.10.2019 16:10


Դուք բաց եք այնտեղ, որտեղ ձեզ է պետք՝ ընտրովի, ըստ անհրաժեշտության, պատվերով

Դուք բաց եք այնտեղ, որտեղ ձեզ է պետք՝ ընտրովի, ըստ անհրաժեշտության, պատվերով

Երբ ազատ խոսքը, լրատվամիջոցներն են ճնշվում, ստերի, երկակի ստանդարտների գինարբուք է, դատարաններ են շրջափակվում, ՍԴ-ում կեղծ օրակարգ է մոգոնվում, իրավապահ մարմիններն են ուղղորդվում, ո՞ւր են Բաց հասարակության մասին բարբաջողներն ու իրենց վարձու քարոզիչները, սորոսի վաստակները: Թե՞ նրանց իսկ հրահանգով ու ծրագրով է կատարվում՝ ԱԺ-ի ու կառավարության հետ համատեղ... Եվ դուք խոռով վնգստում եք...

Դուք բաց եք այնտեղ, որտեղ ձեզ է պետք՝ ընտրովի, ըստ անհրաժեշտության, պատվերով, ըստ ձեր ծրագրի և խնդիրների...

Փակ եք այնտեղ, որը ձերը չէ, բաց ու գրկաբաց եք ձեր կործանարար գործունեության հետևորդների, մոլորյալների ու պարզամիտ զանգվածի համար: Դուք ազգերին դարձնում եք կառավարելի, ուղղորդվող ամբոխի՝ Օրուելի հերոսների, անուղեղ ֆանատների, ամորֆ զանգվածի, չմիացող, տարալուծվող կոնգլոմերատի...

Երբ երիտասարդներն են հարցեր ուղղում կամակատար դատավորին, նրանք դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար կալանավորվում են, դուք դա չեք նկատում, չեք պաշտպանում, չեք վրդովվում... այլ ընդհակառակը՝ Լյուցիֆերի նման չարախնդում եք և շփում ձեր ձեռքերը...

Դա ըստ ձեզ՝ խոսքի ազատություն չէ, այլ վնգստացողներին վիրավորել...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը