Կարծիք

02.10.2019 13:29


Պատրաստ եմ իմ ընկերակցությամբ ջերմացնել Աննա Դանիբեկյանի սառը սիրտը

Պատրաստ եմ իմ ընկերակցությամբ ջերմացնել Աննա Դանիբեկյանի սառը սիրտը

Այն պահից ի վեր, երբ երկրի վարչապետի բարձր պաշտոնը զբաղեցնող անձը Սահմանադրական դատարանը որակեց որպես «բուդկա», իսկ ՀՀ դատավորներին՝ «պատերի տակ վնգստացողներ», մեզանում բազում հարցեր առաջացան: Առաջին ու ամենակարևոր հարցը հետևյալում էր՝ արդյոք ՍԴ-ն ու դատավորները համաձա՞յն են այդպիսի պիտակների հետ, թե՞ դա ուղղակի հիվանդ ուղեղի հերթական արտաթորանք էր, որին նույնիսկ չարժեր ուշադրություն դարձնել:

Խնդիրը պարզելու համար անհրաժեշտ էր դիմել դատավորներին: «Խեղափոխություն» հաղորդաշարի նկարահանող խմբի տղաները հենց դա էլ փորձեցին անել՝ նրանք հետաքրքրվեցին դատավոր Աննա Դանիբեկյանից, թե ինքը համամի՞տ է «վնգստացող դատավորներ» տերմինոլոգիայի հետ կամ ինքն արդյոք կա՞ այդ ցանկում: Արձագանքը խիստ կտրուկ էր ու ջղային: Ասեմ ավելին՝ արձագանքը հիստերիկ էր, դատավորին ոչ սազական և ավելի շատ նման էր 13-ամյա աղջնակի պահվածքի: Բայց արի ու տես, որ աղջնակն իր չմտածված (կամ շատ էլ լավ մտածված) քայլերով հանգեցրեց նրան, որ ՀՀ-ում երկուսով ավելացավ քաղբանտարկյալների թիվը:

Այժմ եսч որպես ակտիվիստ, որպես օգտատեր ու ՀԿ նախագահ, դիմում եմ հարգարժան Աննա Դանիբեկյանին, ում թեթև ձեռքով այսօր ընտանիքներից կտրված են երկու անմեղ երիտասարդներ: Ես ձեզ հետ բազմաթիվ չպարզված հարցեր ունեմ՝ կապված մեր երկրի արդարատության հետ: Դրանք պարզելու համար ես պատրաստ եմ ամեն օր նախաճաշել, ճաշել ու ընթրել Ձեզ հետ, ընկերակցել, նույնիսկ իմ ներկայությամբ ջերմացնել Ձեր սառը սիրտը: Կարծում եմ՝ մի փոքր բարությունը և մարդկային շփումը միայն դրականորեն կանդրադառնան Ձեր բնավորության ու փոքր-ինչ ահաբեկված կեցվածքի վրա:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը