Մեկնաբանություն

02.10.2019 11:29


Հանրահավաք Բ26–ում. Նիկոլի գեղցիական շուստրիությունը (տեսանյութ)

Հանրահավաք Բ26–ում. Նիկոլի գեղցիական շուստրիությունը (տեսանյութ)

Երբ գեղցու շուստրիությունը, էժանագին աբիժնիկությունը և Նիկոլի դրսի տերերի պատվերը համատեղվում են, ստանում ենք ՌԴ նախագահի դեմ հանրահավաք Բաղրամյան 26–ում։

Հանրահավաքի պատվիրատուն Փաշինյանից սահակաշվիլիություն անելու պատրաստակամություն պահանջողներն են, իսկ կազմակերպիչը՝ «թավշյա» սելֆիամոլը։

Ինչպես «Մարտի 1»–ի գործում ու Ռոբերտ Քոչարյանի դեմ է Նիկոլն ապավինում Լևոն Տեր–Պետրոսյանի փոքրաթիվ ու ճղճղան զանգվածին, այնպես էլ Վլադիմիր Պուտինի դեմ Բ26–ում «տռաս» էր հանել նույն շրջանակներին։

Նիկոլական ոստիկանության խրախուսող հայացքի ներքո Պուտինի դեմ Բ26–ում պաստառներ էին պահել Տեր–Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանի զոքանչը՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա–Հայաստանի» ղեկավար Նատալիա Մարտիրոսյանը և լևոնանիկոլական ևս մի քանիսը։

Նիկոլի դրսի տերերի ու նրա անվտանգության աշխատակիցների նույնքան խրախուսող հայացքի ներքո վրացական «Ռուսթավի 2»–ի լրագրողը Պուտինի դեմքին էր թռնում հարցերով։ Եվ դա այն դեպքում, երբ նախագահական նստավայրի բակում որևէ այլ լրագրող չկար ու չէր կարող լինել, քանզի այդ հատվածում տեղի էր ունենում միայն արարողակարգային նկարահանում, այսինքն՝ միայն օպերատորներին էր թույլատրված կանգնել այդ հատվածում։ Նիկոլենք վրացի լրագրողին բերել-հասցրել էին Բ26, որպեսզի նա կծմծեր իր հարցերով։ Դրսի պատվերն էր այդպիսին։

Յուրօրինակ հակապուտինական հանրահավաք էր նաև Պուտինին բակում չդիմավորելը։ Մինչդեռ ամբողջ աշխարհում ընդունված է հյուրին, այն էլ՝ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երկրի ղեկավարին դիմավորել նստավայրի բակում։ Իր անշնորհքությամբ գեղցի շուստրին, իբր, ատամ էր ցույց տալիս ՌԴ նախագահին, թե բա եթե դուք ինձ փչացնում եք Քոչարյանի ու մյուս հարցերի պահով, ապա ես էլ այսպես կվարվեմ, բայց իրականում դա արարողակարգային խայտառակություն էր, որի գինը վճարելու են ՀՀ ինչպես «սև», այնպես էլ «սպիտակ» քաղաքացիները։ Քանզի գազի գնի առումով կա զրոյական, ավելի ճիշտ՝ բացասական արդյունք։ Այն թանկանալու է։ Մնացածը՝ «դուխով» ոչխարների համար է։

«Դուխովների» համար էր նաև միկրոավտոբուսի մեջի սելֆին, որը գեղցին արել էր Բ26–ից դուրս գալու պահին։ Բայց քանի որ կատվի վազքը մինչև մարագ է, ուստի Բ26–ում տեղի ունեցած հանրահավաքին հաջորդեց «Զվարթոնոցում» տեղի ունեցած «մեկ-մեկուկես ժամանոց» հանդիպումը, որից կոնկրետ արդյունքների մասին լուր չկա։ Իսկ դա նշանակում է, որ մեր գեղցին ձեռնունայն է թողել Հայաստանին։ Նա ամեն ինչ արեց, որ հայ–ռուսական հարաբերություններում լարվածությունն աճի։ Իսկ դա գին է ունենալու։ Շատ լուրջ գին, որը վճարելու են Հայաստանն ու Արցախը։ Բայց դա գեղցուն ու հատկապես իր դրսի տերերին չի հետաքրքրում։ Կարևորը՝ «դուխո՛վ»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը