Կարծիք

02.10.2019 10:30


Կեցցե՛ այն նորագույն Հայաստանը, որ վաղն է գալու

Կեցցե՛ այն նորագույն Հայաստանը, որ վաղն է գալու

Կեցցե՛ այն նորագույն Հայաստանը, որ վաղն է գալու։ Ներկաների կողմից հռչակված «նոր» Հայաստանը բոլորովին էլ նոր չէ, այլ նախկին մենթալիտետից ձերբազատվելու հավանական անցողիկ հնարավորություն, շանս, որը օգտագործվեց 5-10 տոկոսով, այն էլ միայն որոշ բնագավառներում։

Աշխարհաքաղաքական ձախողումները, առաջնայինը երկրորդականից չտարբերելը, գերպետությունների վրա թքելու անհաջող փորձերը և հանդիպակաց քամու թքի հետագծի հետընթաց ուղղությունը թքողի ուղղությամբ, կիսատ պռատությունը, ապազգային սորոսական պիղծ գաղափարախոսություններին տուրք տալը, չհակադրվելը և շատ այլ հանգամանքներ վկայում են, որ ներկաները չունեն հայակենտրոն և հայաստանակենտրոն մտածելակերպ, այլ ստրկության մի այլ դրսևորման մեջ են։ Հետևաբար, մի անցողիկ, ժամանակավոր կառավարություն են։

Նորագույն Հայաստանը դա անցյալի արատներից ամեն Աստծո օր ձերբազատվող, պատմությունից դասեր քաղող, անցյալի լավն ու ճշմարիտը ապագայի հետ ներդաշնակող Հզոր համաշխարհային համակարգ է լինելու, ոչ միայն պետություն։

Արթուր Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը