Այսօրվա հանդիպումը ԵԱՏՄ պատմության մեջ արարողակարգի կանոնների խախտումներով ռեկորդսմեն է լինելու
Քաղաքում չեմ, ամբողջ օրը հետաքրքիր բաներով էի զբաղված, այնպես որ Երևանում ԵԱՏՄ բոլոլային հեռվից ու հատվածաբար եմ հետևել։ Օրվա վերջում միայն մի թեթև անցա լրահոսով, մի քանի դիտարկում (եթե սխալվեմ, ուղղեք, խնդրում եմ)։
Ոնց հասկանում եմ, այսօրվա հանդիպումը ԵԱՏՄ պատմության մեջ արարողակարգի կանոնների խախտումներով ռեկորդսմեն է լինելու, ինչը կարող է հետևանքներ ունենալ ոչ միայն Նիկոլի, այլև Հայաստանի համար:
Նախ՝ Պուտինին Բաղրամյան 26-ի մուտքի մոտ ոչ ոք չդիմավորեց, իսկ երեկ Լուկաշենկոյին Նիկոլը դիմավորեց Կառավարության շենքի բակից: Ինչքանով հասկանում եմ՝ արարողակարգի կոպիտ խախտում լինելուց բացի նաև ակնհայտ անհարգալից վերաբերմունք է:
Եւ սա այն բանից հետո, որ Բածկան, մեղմ ասած, շատ կոպիտ էր արտահայտվել Նիկոլի մասին, հիշո՞ւմ եք (էն «պարզաբանում պահանջող հայացքը»)։
Երկրորդ՝ ոստիկանությունը թողեց սորոսականներին Պուտինի դեմ ակցիա անցկացնել Բաղրամյան 26-ի դեմ դիմաց։ Բնական է, սա չէր կարող լինել առանց մեր իշխանության ամենաբարձր մակարդակից «դոբրոյի» (համեմատության համար․ ՎԵՏՕ-ի հակասորոսական ակցիան ոստիկանները չթողեցին մոտենալ Բաղրամյան 26):
Ու «լրիվ պատահաբար» այնպես էր ստացվել, որ Բաղրամյան 26 Պուտինը մտներ սորոսականների պաստառների ներքո:
Երրորդ՝ Հայաստանի գերագույն գլխավոր սելֆիստը, որը առավոտից ընկած է մարդկանց հետևից, որ սելֆի անի, սելֆի հրապարակեց ԵԱՏՄ ղեկավարներին փոխադրող միկրոավտոբուսից: Թքած էթիկետի վրա, բայց ինչի՞, էլի, Նիկո՛լ ջան։ Յանմ ի՞նչ։ Արդեն տարուց ավելի է՝ Լադիմիրովիչին մոտիկից տեսնում ես։ Ո՞ւմ ես ինչ ուզում ապացուցած լինել։ Հո չտես չե՞ս։
Քաղաքական պահ էլ կա․ ԵԱՏՄ անդամ պետությունների լարված դիրքը, նստելու տեղերն ի՞նչ կարիք կա հանել-դնելու, մի խոսքով, չտեսություն է, էլի: Ու դա նաև սելֆիստի ներկայացրած երկրի հեղինակության հարցն է, ոչ միայն իր անձնական... :(
Որպես վկայություն՝ նաև ձեռառնողական քոմենթները ՖԲ-ում, թե բա՝ «ՌԴ նախագահին ինչի էին նստացրել գազի բալոնի վրա»։
Չորրորդ՝ ասում են, որ ՌԴ նախագահին ARM 007 համարներով մեքենա է տրամադրվել, որից նա հրաժարվել է՝ նախընտրելով տեղաշարժվել մոսկովյան պետհամարանիշով իր Aurus մեքենայով: Սենց բաները պիտի որ նախօրոք համաձայնեցված լինեն։
Հասկանում եմ, որ սա վերջում կամ պրոտոկոլի աշխատակիցների վրա են ջարդելու, կամ էլ արդարանալու են ինչ-որ դեբիլ կատակներով, բայց Մոսկվայից մինչև Թեհրան եզրակացություններ անողներն այդ արդարացումների վրա թքած են ունենալու:
Գնացի կանխագիտության մասին գրքերս կարդալու։ Բարի գիշեր, Հայաստան։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից