Կարծիք

01.10.2019 21:45


Այս թավիշները չեն անի որևէ մի բան, որը կբխի մեր ժողովրդի շահերից

Այս թավիշները չեն անի որևէ մի բան, որը կբխի մեր ժողովրդի շահերից

Ուկրաինայի ղեկավարությունը այսուհետ պատասխանատվության է ենթարկելու իր երկրի այն քաղաքացիներին, ովքեր կփորձեն այցելել Աբխազիա, Ցխինվալի տարածաշրջան (Հարավային Օսյա) ու Լեռնային Ղարաբաղ` Վրաստանի և Ադրբեջանի օրենքները շրջանցելով:

Եթե Աբխազիայի ու Հարավային Օսիայի մասով այդ որոշումը դեռ կարելի է հասկանալ, քանզի միջազգային հանրությունը միանշանակորեն այդ տարածքները ճանաչում է որպես Վրաստանի մաս, ապա Լեռնային Ղարաբաղի մասով այդ որոշումը բացարձակ հակաիրավական է, քանի որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես վիճելի տարածք, ու դա է պատճառը, որ խնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքների մեջ Տարածքային ամբողջականության հետ համահավասար կերպով ընդգրկել է նաև Ազգերի ինքնորոշման իրավունքը:

Հետևաբար ՀՀ-ն պարտավոր էր ոչ թե ԱԳՆ խոսնակի բերանով ինչ-որ լղոզված հայտարարությամբ սահմանափակվել, այլ ամենաբարձր մակարդակով արձագանքել ու խնդիրը մտցնել միջազգային օրակարգ: Սակայն, ցավոք սրտի, այս թավիշները դա չեն անի, քանզի սրանք չեն անի որևէ մի բան, որը կբխի մեր ժողովրդի շահերից:

Չմոռանանք նաև, որ Ուկրաինայի նոր նախագահի թիմի կեսից ավելին սորոսականներ են, ու պատահական չէ, որ այդ թիմը ընդգծված հակահայ քաղաքականություն կսկսի վարել, որը, բնականաբար, կողջունվի մեր ղեկավարության կողմից, որի կեսից ավելին նույնպես սորոսականներ են:

Այնպես որ Ուկրաինայի մոտ 350 հազարանոց հայկական համայնքի համար մտահոգվել է հարկավոր, նրանց լավ օրեր չեն սպասվում այնտեղ, և այս որոշումը նույնպես ուղղված է կոնկրետ նրանց դեմ, որովհետև նրանք դրանով զրկվում են Արցախ այցելելու իրենց լեգիտիմ իրավունքից:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը