Զգուշացե՛ք, վնգստացող է, չմոտենա՛լ. երկակի ստանդարտներ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի երկրի հակառակ կողմում, այսինքն խոստացված թավշա «Նոր Հայաստանի» հակառակ իրականությունում իշխանության գործողություններն ամենևին էլ թավշյա չեն։ Ամբողջ ռեպրեսիվ համակարգը և լծակները գործի են դրվում Փաշինյանին «չէ» ասող յուրաքանչյուրի դեմ՝ լինի դատավոր, պաշտոնյա, թե սովորական քաղաքացի։ Իսկ ահա նրանք, ովքեր տրեխներով տրորում են օրենքը, իրենց ցեխոտ ձեռքերն են սրբում օրինականության վրա՝ ինչ է, թե դա բխում է քայլարած վարչապետի տարերային սրտից, մնում են անպատիժ։
Օրերս մարտաֆիլմ հիշեցնող տեսարանն անտաղանդ կերպով նմանակելով ուշ գիշերով բերման ենթարկեցին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանին։ Վերջինն ընդամենը կրկնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Աննա Դանիբեկյանից փորձել էր ճշտել՝ արդյոք նա պատկանո՞ւմ է վնգստացող դատավորների թվին։
Րոպե առաջ բերման ենթարկելուց հետո արագացված կերպով դատական նիստ հրավիրվեց, և դատավոր Արտուշ Գաբրիելյանը դակեց Նիկոլ Փաշինյանի սրտի որոշումը՝ Մութաֆյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը։ Նույնն արվեց նաև փխրուն սիրտ ունեցող տիկին Դանիբեկյանին հարց տալը նկարահանած Սարգիս Օհանջանյանի դեպքում (հարց է առաջանում, թե ինչո՞ւ Դանիբեկյանը չի վիրավորվել Նիկոլ Փաշինյանի արտահայտությունից, իսկ, այ, տղաների հարցից խոցվել է)։
Եվ ահա հաշված օրեր անց մերժվեց դատարանների, այդ թվում Սահմանադրական դատարանի մուտքը շրջափակելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը։ Եվ սա այն դեպքում, երբ կոնկրետ, օրինակ, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին Փաշինյանի կամակատար քայլարած ցուցարարները ոչ թե պարզապես հարց էին ուղղել, այլ հարձակվել էին, քաշքշել և բազմաթիվ վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել նրա հասցեին (տե՛ս՝ կից տեսանյութը)։
Բայց դե մի դեպքում, երբ խոսքը Փաշինյանին չհնազանդվող ցուցարարների մասին է, իշխանությունը հանցանք է տեսնում, իսկ ահա իր կատարածուների դեպքում՝ ոչ։
Արեգնազ Մանուկյան
Հ․Գ․։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել էր՝ գիտեն, թե ում նկատի ուներ վարչապետը՝ վնգստացող անվանելով։
Այս պարագայում ԲԴԽ-ն հրատապ կերպով պետք է հրապարակի Նիկոլ Փաշինյանի ասած՝ վնգստացող այդ դատավորների ցանկը, որ մարդիկ իմանան՝ ում չի կարելի նույնիսկ մոտենալ և հարց տալ, իսկ ում է կարելի անգամ քաշքշել և վիրավորել, բայց չկալանավորվել և մնալ անպատիժ։

Բերենք երկակի ստանդարտների կիրառման ամենաթարմ օրինակը։