Երկրիս թիվ 1 աներձագը` ծալը պակաս, բերանից թույլ իմքայլական երեսփոխան Հրաչյա Հակոբյանը, հերթական «բոցն» է արել։
Ասել է` ե՛ս լինեի դատավոր Դավիթ Բալայանի փոխարեն, «պրովոկացիայի» չէի գնա`արհեստականորեն չէի խանգարի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի կոչով դատարաններն արգելափակելու, դատավորների աշխատանքը խոչընդոտելու «ահաբեկչական գործողությանը». չէի փորձի ճեղքել «շրջափակման օղակն» ու «ներխուժել» սեփական աշխատասենյակ։
Փաստորեն` դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելը «պրովոկացիա» չէ, քաղաքակիրթ «քաղաքական ակցիա» է։ «Պրովոկացիան» զոմբիների կամքին հակառակ գործի գնալը եւ սեփական աշխատանքային պարտականությունները կատարելն է, որի համար դատավորի «վզից» պետք է բռնել ու գետնով տալ։
Նույն տրամաբանությամբ` դատավորներին ի լուր աշխարհի «վնգստացողներ» անվանելը հե՛չ անհարգալից վերաբերմունք չէ նույն դատավորների նկատմամբ. անմեղ, անշառ «քաղաքական հայտարարություն» է։ Իսկ ահա առանձին վերցրած մեկ դատավորի` վնգստացող դատավորի, աշխատանքային ժամից դուրս այդ մասին հարցնելը ոչ միայն անհարգալից վերաբերմունք է, այլեւ` դատավորի աշխատանքային գործունեությունը չարամտորեն խոչընդոտել է. հասարակական բարձր վտանգավորություն ներկայացնող հանցավոր գործողություն, որի համար կալանք է հասնում։
Այնպես որ, մտածե՛ք, հետո՛ «պրովոկացիայի» ենթարկեք «պրովոկատորներին»...
Մտածե՛ք, հետո՛ «պրովոկացիայի» ենթարկեք «պրովոկատորներին»

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից