Կարծիք

30.09.2019 16:34


Ամբողջ օրը սրճարաններում ու ռեստորաններում թրև մի արի, օրը 100 գրառում Ֆեյսբուքում մի արա և քնելու ժամանակ հաստատ կունենաս

Ամբողջ օրը սրճարաններում ու ռեստորաններում թրև մի արի, օրը 100 գրառում Ֆեյսբուքում մի արա և քնելու ժամանակ հաստատ կունենաս

Առանձին հետազոտության շատ թույն թեմա է, թե ինչպես են նիկոլենք ատելություն գեներացնում օրվա այս կամ այն հակառակորդի հանդեպ։ Ու ոչ միայն նիկոլենք։ Իսկապես կարևոր գործ կլիներ ամենայն խորությամբ և անաչառությամբ հետազոտելն ու հանրությանը ներկայացնելը ատելության տարածման ցանցերը (հասկանալ, թե որտեղից է սկսվում տարածվել, որ հանգույցներն են ուժեղացուցիչի դեր կատարում, որ ցանցերով է ցրվում), նարատիվները և դրանց մետամորֆոզները։

Բայց տասնամյակների ընթացքում համալսարաններ ավարտած հազարավոր մարդաբաններն ու մշակութաբանները, քաղաքագետներն ու սոցիոլոգները դժվար թե դրանով զբաղվեն։

Որովհետև դժվար թե որևէ մեկը ֆինանսավորի նման ծավալուն, աշխատա- և ժամանակատար ուսումնասիրություն։

Էլ չասեմ, որ դեռ մեծ հարց է, թե այդ հարյուրավոր ու հազարավոր ավարտողներից քանիսն են իսկապես մասնագետ / գիտնական դարձել...

***

Ամբողջ օրը թատրոններում ու փառատոններում, սրճարաններում ու ռեստորաններում թրև մի արի, օրը 100 գրառում Ֆեյսբուքում մի արա, էլ չասեմ՝ ժամերով տևող անիմաստ ասուլիսները, և քնելու ժամանակ հաստատ կունենաս։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը