Բանն այն է, որ նրա մի խնամու գործերի լավ լինելը պայմանավորված է մյուս խնամու գործերի վատ լինելուց։ Եվ հակառակը։
Մի խնամին գտնվում է քրեաքաղաքական հետապնդում իրականացնողների թիմում, իսկ մյուսը՝ հետապնդվողների։ Այսինքն՝ Ծառուկյանի մի կեսը նախկին է, մյուս կեսը՝ ներկա։ Մի մասը հեղափոխական է, մյուսը՝ հակահեղափոխական։ Մի մասը՝ փող է ծախսում փաստաբանների, մյուս մասը՝ դատավորների ու դատախազների վրա։
Ինչպես հայտնի է, Ծառուկյանի խնամիներից մեկը Հովիկ Աբրահամյանն է, իսկ մյուսը՝ Խաչատուր Սուքիասյանը։ Ասել է թե՝ «խմենք մեր բոլոր երեխաների ընտանիքների հաջողության կենացը» տարբերակը ներկա իրավիճակում չի կարող անկեղծորեն հնչել ու ողջունվել Ծառուկյանի բոլոր խնամիների կողմից, քանզի մեկի հաջողությունը մյուսի անհաջողությունն է լինելու և հակառակը։
Եթե ԲՀԿ առաջնորդի խնամիներին բնութագրենք Նիկոլ Փաշինյանի բառապաշարով, ապա Աբրահամյանը «սև» է, իսկ Սուքիասյանը՝ «սպիտակ»։ Ծառուկյանի մոտ ստացվում է սև–սպիտակային «բոլոլա» կամ այլ կերպ ասած՝ «զեբրա»։
Այդ «զեբրայական» վիճակում Ծառուկյանը նոր չի հայտնվել։ Նա «թավշյա» օրերին ջուր էր ուղարկում Նիկոլի ջուր խմող և ուրացող թիմակիցներին և իշխանափոխությունից 5 պակաս միացավ հրապարակին՝ կիսակոալիցիա կազմելով Փաշինյանի հետ։ Հետո հասկացավ, որ իրեն, անկախ ջրերի քանակից, մերժում են նիկոլենց թիմում և որոշեց ԱԺ–ում քայլ անել, ինչից հետո Փաշինյանը հենց փողոցում ստորագրեց ԲՀԿ–ականներին կառավարությունից հեռացնելու որոշումը։ Մինչև այդ՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քայլարածները հայհոյանքների տեղատարափ էին իրականացրել ԲՀԿ–ի ուղղությամբ։
Հետո եղավ նոր հուշագիրը։ Հերթականը Ծառուկյանի քաղաքական կենսագրության մեջ։
Ծառուկյանն ու Փաշինյանը ժամանակավոր հրադադար կնքեցին։ Բայց դա երկար չտևեց, քանզի բոլշևիկների ու բուրժուաների հրադադարը ձևական և ժամանակավոր բնույթ ունի։
Ծառուկյանն այժմ, ըստ որոշ տեղեկությունների, գտնվում է հեղափոխական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի ազդեցության տակ։ Վերջինս փորձում է Ծառուկյանից քայլեր կորզել ու դա վաճառել Նիկոլի վրա՝ «Նիկո՛լ ջան, տե՛ս, ես կանտռոլի տակ եմ պահում Գագոյին» թեմայով։ Խաչատուրն այդ առևտուրը, բնականաբար, անում է ոչ առանց անձնական շահի։ Թե ո՞րն է այդ շահը, ինքը, Գագիկը և Նիկոլը կիմանան։ Իդեպ, վերջին երկուսը պետք է իմանան, որ Սուքիասյանը միշտ էլ կարող է ասել, որ ինքը կապ չունի և Ծառուկայնն ու Փաշինյանը կդառնան մամուլի թշնամի։
Հերթական առևտրային գործարքի զոհ է դարձել հայտնի լրագրող Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարը։ Այն փակել են՝ պատճառաբանելով, թե, իբր, ֆուտբոլն է մեղավոր, բայց այդ վարկածին միայն մանկապարտեզում են հավատում, այն էլ եթե այդ մանկապարտեզը գտնվում է Աբովյան–Առինջ միջակայքում։
Ծառուկյանն իր հերթին է փորձում կառավարությանը հասցնել, որ հաղորդումը փակելով ինքն է ժեստ անում Նիկոլին, Սուքիասյանն՝ իր հերթին։
Հաղորդման փակման պատճառը պարզ է։ Անժելա Թովմասյանը քայլարածների դուդուկի տակ, մեղմ ասած, չի պարում։ Նրա կայքն էլ է նույն կարգավիճակում։
Երբ քայլարածները հայտնվում են «Հայելու առաջ», պարզ երևում է նրանց մտավոր մերկությունը, ինչի համար Անժելա Թովմասյանը մեղավոր չէ, բայց մշտապես թիրախավորվում է նիկոլական ֆեյքերի կողմից։
Թովմասյանն ի՞նչ մեղավոր է, որ իշխող ուժի թիմում հիմնականում դեբիլներ են։ Եթե դիմացդ անուղղելի և անհույս քայլարած է (իսկ դրանք հիմնականում այդպիսին են), ապա ինչ հարց էլ տաս, միևնույն է դեբիլություն է եթեր գնալու։ Եթե Ծառուկյանին սա է զայրացրել կամ վախեցրել, ապա «Հայելու առաջ»–ը մեղավոր չէ։
Իսկ եթե հաղորդումը փակելու պատճառն այն է, որ «Հայելի» կայքն առաջինը տվեց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության բուն պատճառների մասին լուրը, ապա դրանից բան չի փոխվում։
Դատելով ամենից՝ Ծառուկյանն ու Սուքիասյանը որոշել են խնամիներով լավություն անել Փաշինյանին, բայց չեն պատկերացնում, որ դրանով հարց չի լուծվելու, քանզի բոլշևիկները սիրում են բուրժուազիայից ստանալ ամեն ինչ ու վերջում կուլակաթափ անել նրանց։ Կհասցնի՞ դա անել մեր տնաբույծ նեոբոլշևիկը, թե՞ ոչ, այլ խոսակցության թեմա է։
Տվյալ պահի փաստն այն է, որ մամուլի ազատությունից խոսող Նիկոլի վարչապետության շրջանում հաղորդում է փակվում։ Մեկ օր առաջ էլ՝ երկու երիտասարդի քաղբանտարկյալ դարձրեցին։ Սա է «թավշյա» արկածախնդիրների իրական դեմքը։ Մնացածը լոլոներ են։
Ինչու և ովքեր են «կանգնած» «Հայելու առաջ»
Գագիկ Ծառուկյանը շատ հակասական հոգեվիճակում է։

Հայկ Ուսունց