Կարծիք

30.09.2019 15:56


Արդյոք լուծարման ենթակա չէ՞ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հաստիքը

Արդյոք լուծարման ենթակա չէ՞ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հաստիքը

Հայաստանում նախարարությունների թիվը 17-ից 12 դարձնելու գլխավոր պատճառը, ինչպես հասկացանք, այն էր, որ կոֆե խմողները շատ էին։ Վարչապետն ասում էր, որ ավելորդ հաստիքներ է պետությունը պահում։

Հիմա հարց, արդյոք լուծարման ենթակա չէ՞ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հաստիքը, եթե մարդը նշանակումից ի վեր որևէ նիստի չի մասնակցել, բարձր դատարանին որևէ օգուտ չի տվել, բայց ստանում է բարձր աշխատավարձ։ Սա, այսինքն, տեղավորվում է երկակի ստանդատրտների մեջ, որի կիրառման առումով չափազանց շռայլ է Հայաստանի այսօրվա իշխանությունը։

Մարդուն երազում են դարձնել ՍԴ նախագահ, բայց որպես ՍԴ անդամ իրեն չի կարողանում նորմալ դրսևորել։

Ու հետաքրքիր է՝ ՍԴ անդամները չե՞ն պատրաստվում իրենց շարքերից հեռացնել օրինազանց դատավորին։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը