Լրահոս

30.09.2019 15:50


Հայտնի է Մխիթարյանի վնասվածքի բարդության աստիճանը

Հայտնի է Մխիթարյանի վնասվածքի բարդության աստիճանը

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ, տեղեկացնում է Il Tempo-ն:

Պարբերականը նշում է, որ հայ կիսապաշտպանի վնասվածքը բացարձակապես լուրջ չէ և «Ռոմայի» նորեկը կարող է մասնակցել հոկտեմբերի 3-ին Եվրոպա լիգայի՝ «Վոլֆսբուրգի» դեմ կայանալիք մրցավեճին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Ա Սերիայի «Լեչչեի» (0-1) դեմ կայացած հաղթական խաղի 86-րդ րոպեին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը