Կարծիք

30.09.2019 15:45


Նիկոլը ճիշտ է, ձերբակալվածներն էլ են ճիշտ

Նիկոլը ճիշտ է, ձերբակալվածներն էլ են ճիշտ

Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլը ճիշտ էր ասել, որ կան «վնգստացող» դատավորներ, ճիշտ էին նաև այն երկու երիտասարդները, որոնք կրկնել էին այդ խոսքերը կոնկրետ դատավորի հետ «զրուցելու» ժամանակ, և դրա համար հիմա ձերբակալված են։

Հայաստանն անկախ դատական համակարգ ունենալու պատմական շանս ուներ։ Ոչ մի դատաիրավական բարեփոխում չի կարող նման դատական համակարգ ստեղծել, եթե չլինեն ինքնորոշված դատավորներ, ինչպես Արցախը չէր կարող ազատվել Ադրբեջանից, եթե չինքնորոշվեր ու սեփական անկախությունը չպաշտպաներ։

Այդպես էլ չի կարող լինել «հպարտ քաղաքացի», եթե չինքնորոշվի ու չտրվի իշխանական քարոզչությանը, չի կարող լինել քաղաքացիական հասարակություն, եթե չփորձի ինքնորոշվել իշխանությունից՝ չդառնալով նրա սպասարկուն։

Ինքնորոշումը սկսվում է անձնական արժանապատվությունից: Դա կա՛մ կա, կա՛մ չկա, արժանապատվության խթանման համար վիտամիններ բժշկությունը դեռ չի հայտնաբերել:

Եթե Հայաստանի դատավորների գոնե 30% ունենար անձնական արժանապատվություն և միասին դիմադրեին այն նվաստացումներին, որին ենթարկվում են մեկ տարուց ավելի, ապա Հայաստանում անկախ և արդար դատական համակարգի հիմքը կդրվեր։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը