Կարծիք

30.09.2019 14:35


Պարոն Փաշինյա"ն, բա ասում էիք արդարությո՞ւն, արժանապատիվ կյա՞նք, աղքատության հաղթահարո՞ւմ

Պարոն Փաշինյա"ն, բա ասում էիք արդարությո՞ւն, արժանապատիվ կյա՞նք, աղքատության հաղթահարո՞ւմ

Փաշինյանը 2 միլիոն դոլլար է տրամադրում ՀՀ բյուջեից կառավարական ամառանոցը վերանորոգելու համար, որտեղ հիմա բնակվում է իր ընտանիքով:

Ընդամենը մի քանի ամիս առաջ նա լայվ մտավ և ՀՀ «հպարտ» քաղաքացիներին հիացմունքով ցույց տվեց ամառանոցի շքեղությունները, աղի սենյակն էլ հայտնագործելիս չկարողացան զսպել գավառացու իրենց չտեսությունը, էնպես էին զարմացել, որ բացականչությունները երկինք էին հասել:

Ես չեմ հասկանում, էս մի քանի ամսվա ընթացքում էդ ի՞նչ տիպի են դրանք վարի տվել ամառանոցը, որ վերանորոգելու կարիք կա:

Թե՞ Հայաստանը թևակոխում է օլիգարխիայի ու կոռուպցիայի էլ ավելի այլանդակ, քողարկված փուլ:

Էն «Սարոյան եղբայրների» մեջ հիշո՞ւմ եք, որ Գևորգն ասում է Սուրմելյանին` «Բա ասում էիք սոված մանուկնե՞ր, հայրենի՞ք...»

Պարոն Փաշինյա'ն, բա ասում էիք արդարությո՞ւն, արժանապատիվ կյա՞նք, աղքատության հաղթահարո՞ւմ:

Ո՞րն է արդարությունը, եթե Հայաստանում դեռ բնակչության 40%-ը չքավոր է, եթե դեռ երեխաներ կան, որ սոված են քնում ու դպրոց չեն գնում, որովհետև չունեն պարագաներ, իսկ դուք վերանորոգում եք առանց այն էլ շատ շքեղ ամառանոցը:

Ոնց տեսնում եմ, դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել աղքատությունը ձեր գլխում:

Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը