Կարծիք

30.09.2019 13:47


«Մեծամասնության» կամքով Քրիստոսին խաչեցին, իսկ ավազակին ազատ արձակեցին

«Մեծամասնության» կամքով Քրիստոսին խաչեցին, իսկ ավազակին ազատ արձակեցին

Գոնե մեկ-մեկ հիշեք` «մեծամասնության» կամքով Քրիստոսին խաչեցին, իսկ ավազակին ազատ արձակեցին։

Առերեւույթ միաբջիջների դասին չպատկանող մարդիկ կան (զոմբիների մասին չեմ խոսում), որ պատրաստ են արդարացնել եւ առանց երկմտելու արդարացնում են Նիկոլի սրտի «վնգստացող արդարադատության» ցանկացած ապօրինի դրսեւորում` հղում անելով «մեծամասնության» ստոր բնազդներին։

Ասում են` դատավոր Աննա Դանիբեկյանը (Վաչե-Հրաչը, հայտնի «վնգստացողներ» Արմեն Դանիելյանը, Արտուշ Գաբրիելյանը եւ այլք) շատ ճիշտ են որոշում են կայացրել` դակելով դատախազության (ՀՔԾ-ի) ցանկացած անօրինական միջնորդություն, որովհետեւ «մեծամասնությունն» այդպես է ուզում։

Մեծամասնությունն ի՞նչ է ուզում` ոչ մեկը չգիտի ու չի չափել, հատկապես նրանք, ովքեր սիրում են թաքնվել «մեծամասնության» հետեւում, բայց մեծամասնության անունից խոսելուց առաջ գոնե մեկ-մեկ հիշեք. գըմփ-գըմփ-հու մեծամասնության կամքով, քաղքենիների եւ փարիսեցիների օվացիաների ներքո Քրիստոսին հրապարակավ ծաղրեցին, խոշտանգեցին ու խաչեցին, իսկ ավազակին ազատ արձակեցին։
Թե չէ` հայի հետին խելքով գլխներիդ կտա՛ք, ուշ կլինի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը