Լրահոս

30.09.2019 16:57


Հայտնի է, երբ հայ ծանրորդները կժամանեն Հայաստան

Հայտնի է, երբ հայ ծանրորդները կժամանեն Հայաստան

ԿԳՍՄ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում հայ ծանրորդների՝ Հայաստան ժամանելու հարցի հետ կապված:

«Քիչ առաջ կապ ենք հաստատել Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ։

Թիմի մոտ շատ բարձր տրամադրություն է, տղաներն անհամբեր սպասում են հայրենիք վերադառնալուն, չնայած որ Պատայա քաղաքից մեկնելիս օդանավի այլ ուղևորներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ստիպված են եղել կրկին հետ վերադառնալ Պատայա։ Թիմը Թայլանդից Կիև մեկնել է մի քանի ժամ ուշացումով, ինչի պատճառով էլ չի հասցրել Կիև-Երևան թռիչքին։ Հայ ծանրորդները հայրենիք կվերադառնան գիշերը՝ Երևանի ժամանակով 02։50-ին։

Բոլորս միասին պետք է գնանք օդանավակայան ու դիմավորենք մեր դյուցազուններին»:

Հիշեցնենք, որ մեր ծանրորդների Հայաստան ժամանումը նախատեսված էր դեռ երեկ՝ սեպտեմբերի 29-ին ժամը 23:30-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը