Լրահոս

30.09.2019 11:40


Երևանում 49–ամյա տղամարդը, ով դանակահարված տեղափոխվել էր հիվանդանոց, գիտակցության չգալով՝ մահացել է

Երևանում 49–ամյա տղամարդը, ով դանակահարված տեղափոխվել էր հիվանդանոց, գիտակցության չգալով՝ մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 19 շենքի մոտ դանակահարված քաղաքացի կա:

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, նույն ոստիկանությունում Միաքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ «ձախ վերանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ռուբինյանց փողոցի բնակիչ, 49-ամյա Սանասար Մ.-ն:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը պարզել են, որ Սանասար Մ.-ին նշված մարմնական վնասվածքը պատճառել է նույն փողոցի բնակիչ, 30-ամյա Արման Թ.-ն։

Քննիչի որոշմամբ Արման Թ.-ն ձերբակալվելրբակալվել է։ է, իսկ ժամը 04:30-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ Սանասար Մ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը