Լրահոս

30.04.2010 12:00


Հարավային Կովկասում Ումարովը ցանկանում է իսլամիստական պետությո՞ւն ստեղծել

Հարավային Կովկասում Ումարովը ցանկանում է իսլամիստական պետությո՞ւն ստեղծել

ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի նախագահ Էլսի Հեսթինգսն Օբամայի վարչակազմին կոչ է արել Կովկասում գործող Դոկու Ումարովի խմբավորումներն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների Միացյալ Նահանգների պաշտոնական ցանկում։

Ապրիլի 29-ին  Հեսթինգսի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պետք է համատեղ պայքարեն մոլագարների դեմ։

«Այստեղ չեն կարող լինել երկակի չափանիշներ։ Մենք պետք է հետևողական լինենք»,-ընդգծել է ամերիկացի ազդեցիկ օրենսդիրը։ Նրա ներկայացրած բանաձևում Ումարովի խմբավորումն անվանվել է Կովկասի էմիրատ։ Բանաձևում մասնավորապես ասված է. «Այդ խմբավորումը ձգտում է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում թալիբների ոճով ստեղծել իսլամիստական պետություն։ Ումարովը ջիհադ է հայտարարել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Իսրայելին և բոլոր այն պետություններին, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ»։

Ըստ «ИТАР ТАСС»-ի

Այս խորագրի վերջին նյութերը