Կարծիք

29.09.2019 22:36


Դատական համակարգի հանդեպ իշխանության ճնշումները հանգեցնելու են սիստեմի լիակատար փլուզման

Դատական համակարգի հանդեպ իշխանության ճնշումները հանգեցնելու են սիստեմի լիակատար փլուզման

Դատական համակարգի հանդեպ իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ այն անձի, ով 08.05.2019-ին ասաց, որ իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը, ճնշումները հանգեցնելու են սիստեմի լիակատար փլուզման:

Խոսքը չի գնում զուգահեռ նոր սիստեմի`համակարգի ստեղծման մասին, այլ ամբողջական եղածի փլուզման:

Այն սիստեմի, որը ստեղծել է հենց քեզ` Փաշինյան Նիկո՛լ, հենց ձեզ` իմքայլականնե՛ր:

Դա միայն առաջին հայացքից է թվում, որ Նարէկ Մութաֆէանի և Sargis Ohanjanyanի ձերբակալումը զուտ քաղաքական հաշվեհարդար է, չար գաճաճի վրեժ, իրականում, դա այն համակարգի հենասյուների մեջի «արմատուրաների» ճռռոցն է, որը նախանշանն է շինության փլուզման վտանգի:
Քանի դեռ ուշ չէ` փախեք, այդ բեկորները չափազանց ծանր են լինելու ու նրանց տակից չեք կարողանալու փրկվել:

Վերցրեք ձեր նոր գնած բնակարանները, ավտոմեքենաները, հողակտորները, ականջօղերն ու փախեք։

ՎԱՂԸ ՈւՇ Է ԼԻՆԵԼՈւ

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը