Կարծիք

29.09.2019 17:48


Կա բռնապետ՝ անհավասարակշիռ ու փառասեր, և կա փողոցային բոշաների ամբոխ

Կա բռնապետ՝ անհավասարակշիռ ու փառասեր, և կա փողոցային բոշաների ամբոխ

Այսօրվանից կարող ենք արձանագրել՝ Հայաստանի Հանրապետությունում չի գործում ո՛չ օրենք, ո՛չ Սահմանադրություն:

Կա բռնապետ՝ անհավասարակշիռ ու փառասեր, և կա փողոցային բոշաների ամբոխ՝ նրան ֆանատիկորեն սատարող: Երկուսն էլ անչափ վտանգավոր են հանրության և պետության համար:

Նիկոլ Փաշինյանի մեկ օր, մեկ ժամ, մեկ րոպե մնալը իշխանության՝ քանդում է այս երկրի հենասյուները, ավերում-փոշիացնում է այն ամենը, ինչ ստեղծվել էր նախորդ տարիներին:

Ռեպրեսիաների ակտիվ ու խելացնոր փուլը սկսված է: Դատավորներին բռի մեջ հավաքելուց, ընդդիմադիր ակտիվիստներին կալանավորելուց հետո փոքրիկ բռնապետը գնալու է ազատ մամուլի հետևից: Նրա երազած Հայաստանում հասարակության կեսը պետք է բերդերում լինի, իսկ մյուս կեսը՝ ունենա իրեն սատարող ֆեյքի ձևաչափ:

Շուտով ունենալու ենք իրավիճակ, որը լրիվ բավարարելու է Ադրբեջանի ժողովրդին, ինչի համար սրտանց շնորհավորում եմ մեջտեղ Նիկոլ բերողին:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը