Կարծիք

29.09.2019 17:31


Վարչապետն իր հանցանքների համար պատասխանատվության է ենթարկում ուրիշներին

Վարչապետն իր հանցանքների համար պատասխանատվության է ենթարկում ուրիշներին

Նոր Հայաստանը ունեցավ իր երկրորդ քաղբանտարկյալը։ Առաջինը բանտում է և մեղադրվում է այն բանն անելու մեջ, ինչը արել է երկրի վարչապետը, երկրորդը բանտում է և մեղադրվում է այն բանն ասելու մեջ, ինչը ասել է երկրի վարչապետը։

Նոր Հայաստանի երկու քաղբանտարկյալները՝ Ռոբերտ Քոչարյան և Նարեկ Մութաֆյան, ում կալանվորման սանկցիան հենց նոր դատարանը տվեց։

Այս ցանկը գնալով աճելու է, որն ուղիղ համեմատական է լինելու վարչապետի տապալման ընթացքին։

***

Նոր քաղբանտարկյալ. դատական որոշ վճիռներ այլ անուն են սկսում ստանալ

Երրորդ քաղբանտարկյալը՝ Սարգիս Օհանջանյան, դատարանը նրան կալանքի սանկցիա է տվել այն բանի համար, որ նկարահանել է այն, որ Նարեկ Մութաֆյանը արտասանել է վարչապետի խոսքը՝ վնգստացող դատավորների մասին։

Ինչքան էլ տհաճ է, կրկնեն էլ վարչապետի արտահայտությունները, բայց մարդու իրավունքների պաշտպանությունը ստիպում է դա անել հաստատագրելու համար, որ այսուհետ վարչապետի կամքով պարտադրված դատական վճիռները կկոչվեն վնգստոցներ։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը