Պետական ահաբեկչությունն ու քավոր–սանիկային երկակի ստանդարտները
Նիկոլ Փաշինյանն այլևս մահապարտ է դառնում՝ առաջնորդվելով «Կա՛մ մահ, կա՛մ իշխանություն» կարգախոսով։
Նա իր հետ մահապարտ է դարձնում իշխանության մյուս ներկայացուցիչներին ու հատկապես իրավապահներին։ Ըստ նրա՝ կոլեկտիվ հանցանքը կցեմենտի իր իշխանությունը, քանզի ապօրինի հրահանագներին ենթարկվողները, հետագայում դատվելու վախից, մինչև վերջ կռիվ կտան Նիկոլի իշխանության համար, բայց դա պարզապես մոլորություն է։
Նիկոլի պես մտածել են բոլոր բռնապետերն ու բռնապետիկները, սակայն վերջում հայտնվել են կոտրած տաշտակի ու քրեական օրենսգրքի առաջ։ Բոլորին էլ թվում է, թե դա իրենց հետ չի պատահի, բայց պատահում է։ Այն էլ ինչպես է պատահում։ Սակայն առայժմ մենք ականատեսն ենք հիմարության ու հանցագործության շքերթի։
Նիկոլը դեռ տաք է ու չի զգում, որ օր օրի մխրճվում է այնպիսի հանցագործությունների մեջ, որ հետագայում շատ դժվար է լինելու իր համար հումանիտար միջանցք ապահովելը, մինչդեռ մեր երկրին պետք չեն ցնցումներ։
Ցնցումների գեներատորը հենց Փաշինյանն է։ Նա այնքան է սևեռված Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքած գործի վրա, որ դիմում է ամեն մի ապօրինի ու քստմնելի քայլի, որպեսզի իր պատվերը կատարվի։ Ով չի ենթարկվում այդ պատվերին, Նիկոլն սկսում է հետապնդել, այսպես կոչված, օրենքով։
Մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ են քայլեր անում և դիմում ամենակեղտոտ մեթոդների։ Քրեական գործեր են հարուցում և հարձակվում նրա շրջապատի դեմ։ Ձերբակալել են Թովմասյանի երկու սանիկներին, որոնցից մեկn առողջական լուրջ խնդիրներ ունի։
Այդ քայլով Նիկոլն ուզում է հոգեբանական ճնշում գործադրել ՍԴ նախագահ Թովմասյանի վրա՝ բանեցնելով ստորագույն մեթոդ։
ՍԴ–ի դեմ են հանված բոլոր ուժերը՝ Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանից մինչև ուժային կառույցներ, գործադիր մարմնի ներկայացուցիչներից մինչև փողոցային խուժան։
Քոչարյանի դեմ սարքած գործի շրջանակներում կայացրած ՍԴ որոշումը հունից հանել է «թավշյա» առաջնորդին։ Նա իր մանկլավիկ Վահե Գրիգորյանի միջոցով «կեղտ» է բռնել, թե բա Թովմասյանը չէր կարող գործի քննությանը մասնակցել, քանզի քավոր–սանիկային հարաբերություն ունի 2–րդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանի հետ (այս իշխանությունը բզիկավորվել է Թովմասյանի սանիկներից ու մասնագիտացել նրանց դեմ աշխատելու մեջ)։
Եթե քավոր–սանիկային հարաբերությունները համարվում են շահերի բախում և անթույլատրելի համարվում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նույն այդ հարաբերությունները չեն խանգարում նիկոլենց։ Այն նիկոլենց, որոնք հեղափոխության բուռն շրջանում խոստանում էին կադրային հարցերում չառաջնորդվել խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով, բայց իշխանության գալուց հետո բացառապես այդ սկզբունքով են աշխատում։
Ընդ որում՝ ԽԾԲ–ական սկզբունքը կիրառում է ոչ միայն Նիկոլը, այլ նաև իր շրջապատը։
Այսպես, Արդարադատության ոչ այնքան հրաշամանուկ նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդական է նշանակել իր հարսանիքի քավոր Գասպարյան Դավիթին։ Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Փաշինյանն Իջևանում ուզում է քաղաքապետ կարգել մեկին, ում հետ ունի քավոր–սանիկային հարաբերություններ, ապա քայլարածների երեսպաշտ ու սուտասան կերպարը կամբողջանա։
ՍԴ–ի ու դրա ղեկավարի դեմ պետական ահաբեկչությունն ընդամենը մեկ պատճառ ունի՝ ՍԴ–ն շարժվում է ոչ թե Նիկոլի ապօրինի հրահանգներով, այլ Սահմանադրությամբ ու օրենքներով։ Ամբողջատիրական իշխանության ձգտող Նիկոլի համար սա անընդունելի է ու դա է նրա հիստերիկության բուն պատճառը։
Ուժայինների նախկին ղեկավարները չուզեցանք կոլեկտիվ հանցագործության մաս կազմել ու դրա համար էլ դուրս եկան քայլարածների համակարգից, ինչը բնական է, քանզի ոչ մի ողջամիտ մարդ չի ուզենա քրեական օրենսգրքի հոդվածները շալակած ապրել։

Կորյուն Մանուկյան