Նախկինները չէին էլ պատկերացնում ու հասկանում, որ եթե այդ կարգի ընդդիմադիրները իշխանություն ստանան, ինչեր են անելու
Նախկին իշխանությունները երեւի բավարար չէին հասկանում, որ իրենց ժամանակների ընդդիմադիրները, հազար ու մի հիմնադրամներից ֆինանսավորվողները, իրենց դրսի «պապաների» հետ մաքուր անգլերենով հաղորդակցվողները, մեր երկրի օրենսդրական դաշտի վրա ազդեցություն ունենալու ախորժակ ունեցողները, մասամբ՝ բավարարվողները, մեր նման պարզ մարդկանց վերեւից եւ քամհարանքով նայողները, խիստ կասկածելի կապերի մեջ ապրողները եւ դրսից տուն չեկողները՝ գրանտների եւ այլ կապերի շնորհիվ, սեռական փոքրամասնությունները, կրոնական փոքրամասնությունները, հայ եկեղեցին դեռ էն գլխից չսիրողները, չշարունակեմ, պարզ է, ում նկատի ունեմ, ուրեմն, նախկինները չէին էլ պատկերացնում ու հասկանում, որ եթե այդ կարգի ընդդիմադիրները իշխանություն ստանան, ինչեր են անելու, չէին պատկերացնում, հեռացել էին իրականությունից եւ մտածում էին, դե, դեմոկրատիա է, մենք էլ եվրոպական կառույցների պարտաճանաչ անդամակցողներ ենք, բա, ոնց, բաց ենք աշխարհի առաջ, մարդ են, իրենք էլ իրենց գործն են անում, մենք հո վայրենի չենք, որ էդ մարդկանց խանգարենք․․․
Թողեցին, ազատ, անկախ, անպատասխանատու, եւ այսօր նրանք են իշխանությունը եւ նրանք են թելադրողները, տեսնում ենք՝ վերից-վար վարում-ցանում են, քանդում-ապականում, ցեցերի պես սողոսկեցին պետության բոլոր օղակներ, մարդկանց հոգիներից ներս, եւ հիմա որդերի պես գալարվում են մեր պետության վզին․․․ ու ինչ-որ մեկը նրանցից չի էլ ուզում համակերպվել, որ իրենք էլ պիտի ընդդիմություն ունենան, ավելի գրագետ, տեղեկացված եւ սրտացավ, եթե կուզեք՝ հայաստանակենտրոն, եթե կուզեք՝ ավելի դուխով, քան իրենք իրենց ծվծվոցով։
Դե, ուրեմն, այո՛, եթե այն ժամանակ չունենալով իշխանություն, կարողացան մետաստազներ տարածել, հիմա՝ լինելով իշխանություն, լավ են անում, հերն էլ անիծում են, հա, հասնում է․․
Ու եթե շարունակենք այսպես լայնախոհ մնալ ու սպասել, ուրեմն՝ արժանի ենք նրան, ինչ ստացանք․․․
Նախկինները չէին էլ պատկերացնում ու հասկանում, որ եթե այդ կարգի ընդդիմադիրները իշխանություն ստանան, ինչեր են անելու