Կարծիք

29.09.2019 11:23


Արդեն սովորական է դարձել, որ ինչ-որ մեկի ազգականներին-խնամի-բարեկամ-սանիկներին են թիրախավորված բռնում

Արդեն սովորական է դարձել, որ ինչ-որ մեկի ազգականներին-խնամի-բարեկամ-սանիկներին են թիրախավորված բռնում

Արդեն այն աստիճան սովորական է դարձել, որ ինչ-որ մեկի ազգականներին-խնամի-բարեկամ-սանիկներին են թիրախավորված բռնում, որ ուղղակի կատակի առիթ է դառնում։ Պատանդներ վերցնելն է շատ սովորական։

Շիռակո շագայետ Առմենիյա, ինչպես կասեր Բրեժնևը... «Գրողի ծոցը»,—կավելացնեմ ես։

«Ժողովրդավարությունն իմ արյան մեջ է»,—կարծեմ այդպես ասաց Նիկոլը մոտ մի տարի առաջ։ Ու ստեց, ինչպես և շատ այլ դեպքերում։

Այդ ստելն էլ է լրիվ սովորական երևույթ դարձել, ի դեպ։ Որ հերթական ստի վրա բռնացնում ես, բոլորն այնպես են արձագանքում, կարծես ասել ես․ «Արևն արևմուտքում է մայր մտնում»։ Է հա, ո՞վ չգիտի որ։

#հպարտԳորտըԿաթսայում

***

Կեսգիշերին Armlur.am-ը հայտնել է, որ Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկին՝ Նորայր Փանոսյանին քննչականից անգիտակից վիճակում տարել են Նորք-Մարաշ ԲԿ, վիրահատում են։

Ենթադրում եմ, որ կա՛մ ինֆարկտ, կա՛մ ինսուլտ պետք լինի։

Ամբողջ լրատվադաշտը լուռ-լուռ է։ Իշխանական քարոզիչներից սկսած, սորոսական իրավապահպանակներով վերջացրած։

Բառացիորեն երեկ էի գրել, որ արդեն սովորական են դարձել թե՛ իշխանության անասնության դրսևորումները, թե՛ այսպես կոչված «քաղաքացիական հասարակության», «իրավապաշտպանների» ու մնացած «ժողովրդավարների» ընտրովի կուրությունն ու խլությունը։

Զուտ հիշեցման կարգով. այս տարվա հունվարին երկարատև հացադուլից հետո բանտում մահացավ Մհեր Եղիազարյանը։ Ո՞վ է տեղյակ, ինչի՞ եկավ քննությունը, ո՞վ պատժվեց։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը