Կարծիք

28.09.2019 20:12


Ո՞ւր էիք դուք, երբ Նիկոլի հրահանգով շրջափակում էին դատարանները

Ո՞ւր էիք դուք, երբ Նիկոլի հրահանգով շրջափակում էին դատարանները

Նիկոլի վկաները իրար հերթ չտալով դատապարտման շքերթ են նախաձեռնել՝ ընդդեմ Նարեկ Մութաֆյանի, թե տեսեք՝ ինչպիսի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել բարձր դատարանի նկատմամբ:

Մինչդեռ երիտասարդը ընդամենը փորձել է դատավորից ճշտել՝ արդյոք համաձա՞յն է վերջինս վարչապետի՝ ՀՀ դատավորներին հասցեագրված «վնգստացող» որակման հետ:

Առնվազն զավեշտալի է, երբ դեռ երեկ «հորթի հրճվանքով» դատարաններ, Ազգային ժողով շրջափակողները, դատավորների նկատմամբ բռնություն գործադրողներն ու ՍԴ դատավորին քաշքշողներն այսօր փորձում են սրբանալ:

Կրկնակի զավեշտ է իրավապահ համակարգի նման «աննախադեպ» օպերացիան: Պարոնայք, ո՞ւր էիք դուք, երբ Նիկոլի հրահանգով շրջափակում էին դատարանները, վայր գցում դատավորին, ո՞ւր էիք, երբ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն էր հարձակման ենթարկվում:

Նարեկ Մութաֆյանի ձերբակալությունը քաղաքական է:

Հ. Գ. Բոլորդ պատասխան եք տալու օրենքի եւ Սահմանադրության առաջ՝ սկսած Նիկոլից մինչեւ ցանկացած ապօրինի հրահանգ իրականացնող կամակատար: Չկասկածեք:

#Հայկըհաղթելուէբելին

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը