Կարծիք

28.09.2019 18:23


Տարիներ շարունակ մեր երկրում ԱՄՆ-ի շահերը պաշտպանող և հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարող 1in.am-ի Արմանը հերթական բարբաջանքն է տպագրել

Տարիներ շարունակ մեր երկրում ԱՄՆ-ի շահերը պաշտպանող և հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարող 1in.am-ի Արմանը հերթական բարբաջանքն է տպագրել

Տարիներ շարունակ մեր երկրում ԱՄՆ-ի շահերը պաշտպանող և հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարող 1in.am-ի Արմանը, ով հիմա էլ մտել է Նիկոլի հետևը, իր թերթում հերթական բարբաջանքն է տպագրել, իբր թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, օգտագործելով իր ռուսական կապերը, փորձում է համոզել Կրեմլին՝ բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը…

Ինտելեկտ ունեցող մարդիկ հասկանում են, որ սա Նիկոլենց հերթական ցնդաբանությունն է, բայց տգետների ու քաղաքականապես տգետների համար շատ լավ հնարավորություն՝ Նիկոլի անփառունակ քաղաքականության արդյունքում մեր ժողովրդի կյանքի որակի վրա ազդող խնդիրները այլոց վրա բարդելու համար:

Տարիներ շարունակ ընդիմադիր Նիկոլը մեղադրում էր Սերժ Սարգսյանին, որ ռուսական գազը Հայաստանը թանկ է առում, որ կարելի է Իրանից ավելի էժան գազ գնել, բայց ահա իշխանությունը բռնազավթելուց հետո պարզվեց, որ Նիկոլը ոչ միայն չի կարողանում Իրանից գազ գնել, ոչ միայն չի կարողանում ռուսական գազն էժանացնել, այլ չի կարողանում նույնիսկ Սերժ Սարգսյանի պայմանավորված գնով գազ բերել Հայաստան, հակառակը՝ Ռուսաստանը բարձրացնում է գազի գինը…

ԵՎ ահա հերթական անգամ ժողովրդի աչքերում սուտ դուրս չգալու համար Նիկոլն իր անհայրենիք գործիքներից մեկի՝ հակառուսական 1in.am-ի Արմանի միջոցով փորձ է անում սեփական ձախողումը կարել նախկին վարաչպետ Կարեն Կարապետյանի վրա:

Իմ խաբված ժողովո՛ւրդ, քանի դեռ դուք շարունակելու եք կուրորեն հավատալ Նիկոլի ստերին՝ նա առանց ամոթի խայծի սեփական ձախողոմները փորձելու է գցել այլոց վրա, որի արդյունքում ձեր կյանքն ավելի է բարդանալու, թանկանալու, ավելի վատ եք սկսելու ապրել, իսկ Նիկոլն ու իր թայֆեն ստեր փչելով ձեր աչքերին՝ շարունակելու են վայելել բռնազավթված իշխանությունը՝ միլիոնավոր դոլարներ վատնելով պետական բյուջեից՝ սեփական կայֆերի վրա:

Գազի թանկացումը կգցի Կարեն Կարապետյանի վրա, Երկաթուղու հեռանալը՝ Անաստաս Միկոյանի, Ատոմակայանի վառելիքը՝ Մարշալ Բաղրամյանի, ապագա հնարվոր պատերազմը՝ Վլադիմիր Պուտինի և այսպես շարունակ այնքան ժամանակ, մինչ մեր ժողովուրդը կսթափվի, ուշքի կգա և կգիտակցի, որ խաբված է, այն էլ՝ լկտիաբար…

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը