Կարծիք

28.09.2019 17:01


Ձմռան մոտենալու և ՌԴ նախագահի այցի հետ ակտիվացել են գազի մատակարարման գնի մասին քննարկումները

Ձմռան մոտենալու և ՌԴ նախագահի այցի հետ ակտիվացել են գազի մատակարարման գնի մասին քննարկումները

Ձմռան մոտենալու և ՌԴ նախագահի այցի հետ ակտիվացել են գազի մատակարարման գնի մասին քննարկումները։ Ամենաթունդ «գոռգռացողները» հակառուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերն են։ Բնականաբար։

Հիմա մեր տարածաշրջանում ամենաէժան գազ Հայաստանն է ստանում։ Վրաստանը Ադրբեջանից ստանում է 1 000 խ/մետրը 200-215 դոլարով։ Թուրքիան Ռուսաստանից ստանում է մոտ 300 դոլարով։

«Գազպրոմի» կայքում Եվրոպայի 23 երկրներ մատակարարված 1 000 խ/ մետր գազի միջին գինը այս թվերով է ներկայացված․ 2014թ՝ 349․4 $, 2015թ՝ 245․6$, 2016թ՝ 176 $, 2017թ 250․2 $, 246․4 $։

Ուզում եմ հիշեցնել, որ ցանկացած երկիր մատակարարվող գազի գինը որպես կանոն սահմանվում է միջկառավարական պայմանագրերով։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը