Փաշինյանի մանիպուլյացիաները՝ կապված Սփյուռք-Հայաստան հարաբերությունների հետ
Փաշինյանին ԱՄՆ-ում հարցրին Սփյուռք-Հայաստան մերձեցման հնարավորություններից՝ ակնարկելով սփյուռքահայությանը Հայաստանում ընտրելու իրավունք տալու մասին, որին ի պատասխան նա հայտարարեց, որ Սփյուռքում ընտրություններ կազմակերպելը տեխնիկապես շատ դժվար գործ է:
Այսինքն, ըստ Փաշինյանի, միակ խոչնդոտը դա՞ է, բայց ոչի՞նչ, որ սփյուռքահայերը ուրիշ երկրների քաղաքացիներ են (չհաշված ՀայաստանիցդուրսբնակվողՀՀքաղաքացիներին, որոնքպարտադիրպիտիընտրություններինմասնակցելուհնարավորությունունենան), կամ ոչի՞նչ, որ Հայաստանի բնակչությանը համարյա եռապատիկ գերազանցող Սփյուռքին Հայաստանում ընտրելու իրավունք շնորհելը ուղղակի կհանգեցնի կատարյալ խառնաշփոթի, էլ չեմ ասում դրա արդյունքում Հայաստանի սուվերենության կորստի ու ընդհանրապես հայաստանցիների իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարման մասին:
Հետո չմոռանանք, որ անգամ շատ դժվար կլինի սահմանելը, թե կոնկրետ ովքե՞ր պիտի համարվեն սփյուռքահայ, ի՞նչ կրիտերիաներով պիտի որոշվի դա (հավաստի ապացույցներ հայկական ծագման մասին, լեզվի իմացություն և այլն), ու էլի այդպիսի շատ ու շատ հարցեր: Բայց Փաշինյանին հուզում է միայն ընտրություններ կազմակերպելու տեխնիկական կողմը, այն դեպքում, երբ դա ամենահեշտ լուծվող խնդիրն է, քանի որ հիմա արդեն ՏՏտեխնոլոգիաներըդրահնարավորությունըտալիսենուէլեկտրոնայինընտրություններիմիջոցովայդհարցըտեխնիկապեսամբողջությամբլուծելիէ:
Ինչևէ, չնայած այս հանգամանքներին, Սփյուռք-Հայաստան մերձեցման ուղղությամբ իհարկե քայլեր պիտի իրականացվեն, այստեղ կա հսկայական պոտենցիալ, որը ընդհանրապես չի իրացվում: Մենքշանսունենքդառնալուանդրտարածքայինազգ (համաշխարհային ազգ), որի արդյունքում կհզորանանք և կստիպենք օտարներին հաշվի նստել մեզ հետ: Սակայն դրա համար նախ և առաջ հարկավոր է, որպեսզի Հայաստանում իշխանության գան իսկապես ազգայինուժերը: Փաշինյանի դիտարկումը, որ սփյուռքահայերին կարելի է ընդգրկել ՀՀ կառավարության կազմում, ողջունելի է իհարկե՝ հաշվի առնելով նրանց մեծ պոտենցիալը մասնագիտական տեսանկյունից, սակայն դա շատ քիչ է, պետքէշատավելիլուրջքայլերձեռնարկել, որոնքպարզէ, որՓաշինյանը՝իրթավշյակառավարությանհետմիասին,երբեքչիանի:
Հայաստան-Սփյուռք ինտեգրացիան կարելի է իրականացնել փուլերով, և հասնել նրան, որ ստեղծվի ինչ-որ համազգայինխորհուրդ, որը կարող է և համարվել Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատ՝ օժտված որոշակի լիազորություններով, օրինակ, ասենք, ստեղծվեն համազգայինբանկ ու տնտեսականարբիտրաժայինդատարան, որոնց վերահսկելու իրավունքը տրվի իրեն, կամ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները (տնտեսական, մշակութային ու կրթական ինտեգրացիոն ծրագրեր) կոորդինացնելու և վերահսկելու գործառույթը, և էլի շատ ու շատ նմանատիպ գործառույթներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու Սփյուռքի գաղթօջախների շահերի լոբբինգ իրականացնելու գործառույթ՝ տարբեր պետություններում ու միջազգային հարթակներում:
Ահա այս ամենին հասնելուց հետո, բնականաբար կարելի է և մտածել մերձեցումը շատ ավելի խորացնելու մասին, որը կարող է նշանակել նաև ապագայում ընտրելու իրավունք շնորհելու համար համապատասխան պայմանների ստեղծում:
Փաշինյանի մանիպուլյացիաները՝ կապված Սփյուռք-Հայաստան հարաբերությունների հետ
Փաշինյանին ԱՄՆ-ում հարցրին Սփյուռք-Հայաստան մերձեցման հնարավորություններից՝ ակնարկելով սփյուռքահայությանը Հայաստանում ընտրելու իրավունք տալու մասին, որին ի պատասխան նա հայտարարեց, որ Սփյուռքում ընտրություններ կազմակերպելը տեխնիկապես շատ դժվար գործ է:
Այսինքն, ըստ Փաշինյանի, միակ խոչնդոտը դա՞ է, բայց ոչի՞նչ, որ սփյուռքահայերը ուրիշ երկրների քաղաքացիներ են (չհաշված Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիներին, որոնք պարտադիր պիտի ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան), կամ ոչի՞նչ, որ Հայաստանի բնակչությանը համարյա եռապատիկ գերազանցող Սփյուռքին Հայաստանում ընտրելու իրավունք շնորհելը ուղղակի կհանգեցնի կատարյալ խառնաշփոթի, էլ չեմ ասում դրա արդյունքում Հայաստանի սուվերենության կորստի ու ընդհանրապես հայաստանցիների իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարման մասին:
Հետո չմոռանանք, որ անգամ շատ դժվար կլինի սահմանելը, թե կոնկրետ ովքե՞ր պիտի համարվեն սփյուռքահայ, ի՞նչ կրիտերիաներով պիտի որոշվի դա (հավաստի ապացույցներ հայկական ծագման մասին, լեզվի իմացություն և այլն), ու էլի այդպիսի շատ ու շատ հարցեր: Բայց Փաշինյանին հուզում է միայն ընտրություններ կազմակերպելու տեխնիկական կողմը, այն դեպքում, երբ դա ամենահեշտ լուծվող խնդիրն է, քանի որ հիմա արդեն ՏՏ տեխնոլոգիաները դրա հնարավորությունը տալիս են ու էլեկտրոնային ընտրությունների միջոցով այդ հարցը տեխնիկապես ամբողջությամբ լուծելի է:
Ինչևէ, չնայած այս հանգամանքներին, Սփյուռք-Հայաստան մերձեցման ուղղությամբ իհարկե քայլեր պիտի իրականացվեն, այստեղ կա հսկայական պոտենցիալ, որը ընդհանրապես չի իրացվում: Մենք շանս ունենք դառնալու անդրտարածքային ազգ (համաշխարհային ազգ), որի արդյունքում կհզորանանք և կստիպենք օտարներին հաշվի նստել մեզ հետ: Սակայն դրա համար նախ և առաջ հարկավոր է, որպեսզի Հայաստանում իշխանության գան իսկապես ազգային ուժերը: Փաշինյանի դիտարկումը, որ սփյուռքահայերին կարելի է ընդգրկել ՀՀ կառավարության կազմում, ողջունելի է իհարկե՝ հաշվի առնելով նրանց մեծ պոտենցիալը մասնագիտական տեսանկյունից, սակայն դա շատ քիչ է, պետք է շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկել, որոնք պարզ է, որ Փաշինյանը՝ իր թավշյա կառավարության հետ միասին, երբեք չի անի:
Հայաստան-Սփյուռք ինտեգրացիան կարելի է իրականացնել փուլերով, և հասնել նրան, որ ստեղծվի ինչ-որ համազգային խորհուրդ, որը կարող է և համարվել Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատ՝ օժտված որոշակի լիազորություններով, օրինակ, ասենք, ստեղծվեն համազգային բանկ ու տնտեսական արբիտրաժային դատարան, որոնց վերահսկելու իրավունքը տրվի իրեն, կամ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները (տնտեսական, մշակութային ու կրթական ինտեգրացիոն ծրագրեր) կոորդինացնելու և վերահսկելու գործառույթը, և էլի շատ ու շատ նմանատիպ գործառույթներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու Սփյուռքի գաղթօջախների շահերի լոբբինգ իրականացնելու գործառույթ՝ տարբեր պետություններում ու միջազգային հարթակներում:
Ահա այս ամենին հասնելուց հետո, բնականաբար կարելի է և մտածել մերձեցումը շատ ավելի խորացնելու մասին, որը կարող է նշանակել նաև ապագայում ընտրելու իրավունք շնորհելու համար համապատասխան պայմանների ստեղծում:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ Politeconomy.org