Կարծիք

28.09.2019 18:50


Ստեղված իրավիճակը ցավալի է, բայց կրկին սպասելի

Ստեղված իրավիճակը ցավալի է, բայց կրկին սպասելի

Դատական իշխանությունն արդարադատության երաշխավորն է, և այս իշխանության նկատմամբ հասարակության կողմից հարգանքի և վստահության մթնոլորտի ապահովումը յուրաքանչյուրիս, առավել եւս՝ պետական մարմինների պարտականությունն է!

Դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը, բնականաբար, անընդունելի է ցանացած իրավագիտակից անհատի համար:

Սակայն, արդյոք արդարացի՞ է քննադատության և պատասխանատվության ենթարկել երիտասարդների, այն դեպքում, երբ երկրի առաջին դեմքն է մեր հասարակության մեջ ներմուծել «պատերի տակ վնգստացող դատավորներ» որակումը:

Արդյոք համաչա՞փ է արձագանքը ոչ այնքան իրավագիտակից երիտասարդների արարքին.

- երբ լսում ենք հեռախոսազրույցի ձայնագրություն, համաձայն որի՝ դատավորները հրահանգավորվում են.

- երբ Վարչապետի կոչով շրջափակվում են դատարանները.

- երբ ոչ ցանկալի դատական ակտերի համար պետական այլ մարմինների կողմից բացահայտ հետապնդման են ենթարկվում այդ ակտերը կայացրած դատավորները.

- երբ ակնհայտ թիրախավորված կերպով քաղաքական հետապնդման է ենթարկվում Սահմանադրական դատարանը.

- և երբ այս «երբերը» ուղեկցվում եմ Սահմանադրության, միջազգային նորմերի և օրենքների խախտումներով:

Ստեղված իրավիճակը ցավալի է, բայց կրկին սպասելի...

Այն համադրելի է Իջևանում տեղի ունեցող իրադարձություններին, եւ ինչպես նախորդ անգամ էի կանխատեսել՝ շարունակական է լինելու !

Եւ կրկին հնչեցնում եմ նույն հարցադրումները.

- արդյոք արդարացվա՞ծ են քաղաքացիների գործողությունները.

- արդյոք իշխանությունները վրդովվելու և պատասխանատվության ենթարկելու բարոյական իրավունք ունե՞ն.

- ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար.

- ումի՞ց է քաղաքացին օրինակ վերցնում։

Ահա, թե ինչու են անընդմեջ հնչեցվում սթափեցման կոչեր, ահա պատճառը, թե ինչու եմ անընդմեջ բարձրաձայնում հատկապես պետական մարմինների կողմից օրինականության սահմանադրական սկզբունքի խախտման անթույլատրելիության և հետագա աղետալի հետևանքների մասին:

Արդեն վաղուց ժամանակն է, որ հստակ ուրվագծվի սահմանագիծը և իշխող քաղաքական ուժը կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է նավարկելու մեր պետությունը:

Լիահույս եմ, որ այդ ճանապարհորդությունն այլևս չի հատի իրավական պետության սահմանները!

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը